ԵՐԵՎԱՆ 26 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Պեսկովն ափսոսանք է հայտնել, որ Էրդողանի՝ թյուրքական աշխարհի քարտեզում նշված չէ, որ դրա կենտրոնը Ալթայում է

ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովն ափսոսանք է հայտնել, որ թյուրքական աշխարհի քարտեզում, որը Ազգայնական շարժում կուսակցության (ԱՇԿ) առաջնորդ Դեւլեթ Բախչելին նվիրել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին, կարմիր աստղով նշված չէ, որ դրա կենտրոնը գտնվում է ոչ թե Թուրքիայում, այլ Ալթայում՝ Ռուսաստանում: Այդ մասին Կրեմլի ներկայացուցիչը հայտնել է «Ռոսսիա-1» հեռուստաալիքի եթերում «Մոսկվա: Կրեմլ: Պուտին» հաղորդման ժամանակ՝ պատասխանելով լրագրող Պավել Զարուբինի հարցերին, հաղորդում է ՏԱՍՍ-ը, փոխանցում է News.am-ը:

«Մեր թուրք գործընկերները շրջանառում են թյուրքական միասնության գաղափարը, ինչը նորմալ է: Ես միայն կարող եմ ափսոսանք հայտնել, որ քարտեզում, այնուամենայնիվ, նշված չէ կարմիր աստղ թյուրքական աշխարհի կենտրոնում»,-ասել է Պեսկովը: Կրեմլի ներկայացուցիչն ընդգծել է, որ այդ կենտրոնը ոչ թե Թուրքիայում է, այլ Ռուսաստանի Դաշնության տարածքում՝ Ալթայում»:

Ավելի վաղ ԱՇԿ թվիթերյան էջում տեղադրվել էր Էրդողանի եւ Բախչելիի լուսանկարը, որոնց ձեռքում այսպես կոչված թյուրքական աշխարհի քարտեզն էր: Դրանում ներկայացված է Ռուսաստանի զգալի մասը:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 25%
    Քամի՝ 0,51 կմ/ժ
    25 C°
     
    26°  16° 
    21.04.2024
    25°  14° 
    22.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: