ԵՐԵՎԱՆ 13 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

ՌԴ խաղաղապահները շարունակում են ԼՂ-ում իրադրության շուրջօրյա մոնիթորինգ իրականացնել

Ռուսաստանի Դաշնության խաղաղապահները շարունակում են Լեռնային Ղարաբաղում իրականացնել իրադրության շուրջօրյա մոնիթորինգ և վերահսկել կրակի դադարեցման ռեժիմի պահպանումը:

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս մասին հաղորդագրություն է տարածել ՌԴ պաշտպանության նախարարությունը:

«Դիտորդական կետի զինծառայողները շուրջօրյա հսկողություն են իրականացնում իրենց պատասխանատվության գոտում հրադադարի ռեժիմի պահպանման նպատակով: ՌԴ խաղաղապահներն ապահովում են անցակետերով ավտոտրանսպորտի անվտանգ անցումը: Հնարավոր սադրանքները կանխելու նպատակով զննման են ենթարկվում բոլոր տրանսպորտային միջոցները»,- ասել է ՌԴ խաղաղապահ զորախմբի ներկայացուցիչ Դմիտրի Լիչկինը:

Ընթացիկ իրավիճակը վերահսկելու համար բոլոր դիտակետերը հագեցած են տեսահսկման ժամանակակից փողոցային գմբեթավոր տեսախցիկներով:

Ծառայության ընթացքում խաղաղապահ զորակազմի ռուսաստանցի զինծառայողները հանդերձված են «Ռատնիկ» համազգեստով: Դիտակետերը հագեցած են ժամանակակից լուսադիոդային լուսարձակներով և անխափան էլեկտրասնուցման աղբյուրներով:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 30%
    Քամի՝ 1,03 կմ/ժ
    13 C°
     
    16°   
    29.03.2024
    20°   
    30.03.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: