ԵՐԵՎԱՆ
ՀՀ ԿԲ -
  • USD - 483.94 դրամ +0,94 EUR - 512.2 դրամ +0,2 RUB - 7.88 դրամ +0,88 GBP - 595.54 դրամ +0,54
  • ՈՍԿԻ - 28 158,43 դրամ ԱՐԾԱԹ - 353,67 դրամ ՊԼԱՏԻՆ - 14 754,82 դրամ

Տարբեր երկրներում գործող 70 հայկական Երիտասարդական կազմակերպություններ միացել են Դիմադրության շարժմանը. ՀՅԴ

ՀՅԴ Բյուրոյի Երիտասարդական գրասենյակը հաղորդում է, Արցախի և սփյուռքի ավելի քան 20 երկրներում գործող երիտասարդական, ուսանողական, մարզական, եկեղեցական, հասարակական-քաղաքական և մշակութային 70 միություններ և կազմակերպություններ, միանում են Հայաստանի մեջ թափ առած դիմադրության շարժմանը: Այս մասին տեղեկանում ենք ՀՅԴ պաշտոնական կայքից:

Ստորագրահավաքը շարունակվում է, դիմադրության շարժման միացող կազմակերպությունները կարող են դիմել իրենց շրջանի ՀՅԴ Երիտասարդական և Ուսանողական Միություններին:

Նկատի ունենալով,

• թուրք-ադրբեջանական պանթուրանական քաղաքականությունը, որ միտում ունի մեկընդմիշտ տարածաշրջանի քարտեզից ջնջելու Արցախի ու Հայաստանի Հանրապետությունները,

• ՀՀ ապազգային, դավադիր իշխանությունների ընթացքը, որն առաջնորդվում է միակողմանի զիջումներով՝ կարծեցյալ խաղաղության հասնելու քաղաքականությամբ,

• Հայաստանի Հանրապետության ներքաղաքական փակուղին եւ այն իրականությունը, որ ՀՀ Ազգային ժողովում ընդդիմության ծավալած գործունեության կողքին անհրաժեշտ է դիմել բազմաճակատ պայքարի՝

Հայ երիտասարդությունը որոշել է չհարմարվել այս իրականությանը, այլ՝ մեկնարկել համազգային երիտասարդական դիմադրության շարժում՝ պայքարի հինգ հիմնական ճակատներով․

1. Ամենուրեք թափ հաղորդել հակաթուրք եւ հակաադրբեջանական պայքարին,

2. Գերտերություններին հասցնել այն պատգամը, որ իրենց ծրագրերը չեն կարող իրականացնել Հայաստանի եւ հայության ազգային-պետական շահերի հաշվին,

3. Կտրուկ քայլերով մերժել ՀՀ իշխանությունների պառակտող ու պետականակործան քաղաքականությունը,

4. Պայքարել Արցախը հայաթափելու, այն ՀՀ-ից ու Սփյուռքից անջատելու ադրբեջանա-թուրքական փորձերի եւ Սյունիքից արտագաղթի հոսանքի դեմ․

Սիրելի՛ երիտասարդներ,

Կոչ ենք ուղղում բոլորիդ՝ միանալ այս շարժմանը այս ճակատագրական օրերին, բոլորս՝ իրավունք չունենք մատնվելու հանցավոր անգործության։ Զարթոնքի եւ ազգային անկումը վերելքի վերածելու պահը հիմա՛ է»,- նշված է հայտարարության մեջ:

Հայտարարությունը ստորագրող կազմակերպությունների ցանկը՝ այստեղ:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

Եղանակ
Երևան

Խոնավություն՝ %
Քամի՝ կմ/ժ
0 C°
 
16°  27° 
10.12.2021
17°  30° 
11.12.2021
Հարցում

Ի՞նչ եք կարծում, կխորանա՞ արդյոք Իրանի և Ադրբեջանի միջև լարվածությունը: