ԵՐԵՎԱՆ 23 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

ԱԺ նախագահի համար ձեռք կբերվի ծառայողական նոր ավտոմեքենա

Կառավարությունն ԱԺ-ին թույլատրել է Ազգային ժողովի նախագահի համար նոր ծառայողական մեքենա ձեռք բերել: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, որոշման նախագիծն ընդգրկված էր ՀՀ կառավարության նիստի օրակարգում՝ չզեկուցվող հարցերի թվում:

Նախագծով առաջարկվում է ՀՀ Ազգային ժողովին 2021 թվականի պետական բյուջեով նախատեսված հատկացումների վերաբաշխման արդյունքում տնտեսված ֆինանսական միջոցները ուղղել BMW 750Li xDrive LCI դասի ավտոմեքենայի ձեռքբերմանը։ Միաժամանակ առաջարկվում է ՀՀ Ազգային ժողովի նախագահի համար ծառայողական ավտոմեքենայի ձեռքբերումը իրականացնել «Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 23-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետին համապատասխան՝ պաշտոնական ներկայացուցչի ավտոսրահից, հաշվի առնելով նաև այն հանգամանքը, որ պահանջը տվյալ պահի դրությամբ համարվում է հրատապ:

«Միաժամանակ հայտնում ենք, որ ՀՀ ԱԺ աշխատակազմի կողմից իրականացվում է Ազգային ժողովի նախագահին սպասարկող (BMW 750Li 2011թ արտադրության) ծառայողական մեքենայի պետական գույքի կառավարման կոմիտեին հանձնելու գործընթացը, քանի որ նշված մեքենայի ընթացիկ տեխնիկական սպասարկումը դարձել է ծախսատար և նրա շահագործման ու պահպանման համար ֆինանսական միջոցների հատկացումները այլևս արդյունավետ և նպատակահարմար չեն։ Հայտնում ենք նաև, որ նվազեցվող միջոցառումների (հոդվածների) գծով պետական բյուջեում պարտավորություններ չեն առաջանա»,- ասված է նախագծում։


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 20%
    Քամի՝ 1,03 կմ/ժ
    23 C°
     
    27°  15° 
    25.04.2024
    29°  17° 
    26.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: