ԵՐԵՎԱՆ 6 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Զախարովա. Հայաստանը խնդրել է Ռուսաստանի միջնորդությունը Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման համար

Մոսկվան հաստատում է՝ Երևանը խնդրել է որպես միջնորդ հանդես գալ Հայաստանի ու Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորման հարցում, իսկ Ռուսաստանը պատրաստ է աջակցություն ցույց տալ։ «Ռիա Նովոստի» գործակալության փոխանցմամբ, այդ մասին հայտարարել է ՌԴ ԱԳ նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան, փոխանցում է Panorama.am։

«Այո, ես կարող եմ հաստատել, որ Հայաստանը դիմել է աջակցելու Երևանի ու Անկարայի միջև հարաբերություններում միջնորդության համար։ Ռուսաստանը շահագրգռված է և ջանքեր է գործադրում այս գործընթացում հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման ուղղությամբ»,- ասել է նա։

Զախարովայի խոսքով, Ռուսաստանը պատրաստ է ամեն կերպ ու հետագայում էլ աջակցել այդ գործընթացին։

«Այս գործընթացի մեկնարկը, կարծում ենք, անկասկած կնպաստի տարածաշրջանում ընդհանուր իրավիճակի բարելավմանը», - հավելել է դիվանագետը:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 53%
    Քամի՝ 3,6 կմ/ժ
    6 C°
     
    20°   
    30.03.2024
    18°   
    31.03.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: