ԵՐԵՎԱՆ 11 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Ուշադրությունը կենտրոնացվել է ՀՀ–ի ու Ադրբեջանի միջև կապերի վերականգնման վրա․ Զախարովա

Ռուսական կողմի ուշադրությունը կենտրոնացած է Հայաստանի և Ադրբեջանի միջև առևտրատնտեսական և տրանսպորտային կապերի վերականգնման ու զարգացման վրա: Այսօրվա ճեպազրույցի ժամանակ ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ պատասխանելով նոյեմբերի 26-ին Սոչիում Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների մասնակցությամբ կայանալիք եռակողմ հանդիպմանը վերաբերող հարցին, հայտնում է Սպուտնիկ Արմենիան

Զախարովան նշել է, որ Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների միջև բարձր մակարդակի հանդիպումների վերաբերյալ մեկնաբանությունները ՌԴ նախագահի վարչակազմի իրավասությունն են:

«Կարող եմ ասել, որ մենք բոլոր հնարավոր քայլերը ձեռնարկում ենք կայունության ամրապնդման, հիշյալ տարածաշրջանում խաղաղ կյանքի հաստատման համար։ Իհարկե, հատուկ ուշադրություն է դարձվում նաև առևտրատնտեսական և տրանսպորտային կապերի վերականգնմանն ու զարգացմանը», - ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը։

Զախարովան հայտնել է նաև, որ Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը կմասնակցի ԵԱՀԿ երկրների արտգործնախարարների խորհրդի 28-րդ նիստին, որը տեղի կունենա դեկտեմբերի 2-3-ին Ստոկհոլմում: Հանդիպման ընթացքում, ի թիվս այլ հարցերի, քննարկվելու է նաև Լեռնային Ղարաբաղի իրավիճակը։


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 50%
    Քամի՝ 3,09 կմ/ժ
    11 C°
     
    29°  17° 
    26.04.2024
    28°  17° 
    27.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: