ԵՐԵՎԱՆ
ՀՀ ԿԲ -
  • USD - 483.94 դրամ +0,94 EUR - 512.2 դրամ +0,2 RUB - 7.88 դրամ +0,88 GBP - 595.54 դրամ +0,54
  • ՈՍԿԻ - 28 158,43 դրամ ԱՐԾԱԹ - 353,67 դրամ ՊԼԱՏԻՆ - 14 754,82 դրամ

Ապաշրջափակման դեպքում փոխադրումները կիրականացվեն միջազգային համաձայնագրերի և ՀՀ-ի ու Ադրբեջանի օրենսդրության հիման վրա. Զախարովա

© Russian Foreign Ministry Press Office/TASS

Հարավային Կովկասում հնարավոր վերաբացվելիք երթուղիներով միջազգային փոխադրումները կիրականացվեն միջազգային համաձայնագրերի և Հայաստանի ու Ադրբեջանի ազգային օրենսդրության հիման վրա:

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, մամուլի ասուլիսի ժամանակ այս մասին ասել է Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարության ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ պատասխանելով հարցին, թե արդյոք ճանապարհներին մաքսային հսկողություն կիրականացվի, թե ոչ, եթե Հայաստանի և Ադրբեջանի միջև տրանսպորտային կոմունիկացիաների ապաշրջափակում տեղի ունենա: 

«Մենք կողմ ենք 2020 թվականի նոյեմբերի 9-ին և 2021 թվականի հունվարի 11-ին բարձր մակարդակով ձեռք բերված պայմանավորվածությունների հետևողական իրականացմանը: Դրանք վերաբերում են նաև Հարավային Կովկասում տնտեսական և տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակմանը: Այս կարևոր խնդիրներով երեք երկրների փոխվարչապետների համանախագահությամբ զբաղվում է եռակողմ աշխատանքային խումբը։ Այդ հարցերի ամբողջ համալիրը քննարկվել է ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկի հետ Երեւան եւ Բաքու կատարած այցի ընթացքում: Մենք տեսնում ենք հաղորդակցության ապաշրջափակման լավ հեռանկարներ, իհարկե, հաշվի առնելով բոլոր կողմերի շահերի հավասարակշռությունը: Ելնում ենք նաև նրանից, որ վերաբացվելիք երթուղիներով միջազգային փոխադրումները կիրականացվեն միջազգային համաձայնագրերի և Հայաստանի և Ադրբեջանի ազգային օրենսդրության հիման վրա»,- ասաց Զախարովան:

 


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

Եղանակ
Երևան

Խոնավություն՝ %
Քամի՝ կմ/ժ
0 C°
 
16°  27° 
10.12.2021
17°  30° 
11.12.2021
Հարցում

Ի՞նչ եք կարծում, կխորանա՞ արդյոք Իրանի և Ադրբեջանի միջև լարվածությունը: