ԵՐԵՎԱՆ 27 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Դիմել է արդյո՞ք Հայաստանը ՀԱՊԿ-ին կամ ՌԴ-ին․ Զախարովան հարցին ուղիղ չի պատասխանել

ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ամենշաբաթյա ճեպազրույցի ժամանակ անդրադարձել է նոյեմբերի 16-ին ադրբեջանական հարձակումների ֆոնին Ռուսաստանի դրսևորած միջնորդական ջանքերին, հայտնում է Թերթ-ը: 

«Ռուսաստանի արդյունավետ միջնորդական ջանքերի արդյունքում լարվածությունը սահմանին վերացվել է: Մենք շարունակում ենք հետևել սահմանին տիրող իրավիճակին՝ և՛ մեր զինվորականների, և՛ սահմանապահների գծով շփումներ իրականացնելով հայ  և ադրբեջանցի գործընկերների հետ»,- ասել է ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչը՝ պատասխանելով նոյեմբերի 16-ին սահմանային իրադարձությունների ֆոնին Հայաստանի կողմից ՀԱՊԿ-ին կամ Ռուսասանին դիմելու մասին հարցին:

Դիվանագետը չի մասնավորեցրել՝ արդյոք պաշտոնական դիմում եղել է, թե ոչ:

Զախարովա հավելել է, որ ներկա պահին մեծ ուշադրություն է դարձվում տրանսպորտային և տնտեսական կապերի ապաշրջափակմանն ուղղված խնդիրներին:

 


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 17%
    Քամի՝ 3,6 կմ/ժ
    27 C°
     
    26°  15° 
    20.04.2024
    26°  16° 
    21.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: