ԵՐԵՎԱՆ 16 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Անցյալ տարվա Ղարաբաղյան պատերազմը հսկայական վնաս հասցրեց ոչ միայն Հայաստանին, այլև Ռուսաստանին. Զատուլին

Հայաստանի վերաբերյալ իմ դիրքորոշումը ոչ թե հայամետ է, այլ ռուսամետ: Ես կարծում եմ, որ եթե մեր դաշնակից Հայաստանը տուժել է, ապա կարիք չկա հարցնելու՝ «ո՞ւմ համար է հնչում զանգը»։ Այս մասին «TV Gazeta»-ի հետ հարցազրույցում ասել է ՌԴ Պետդումայի պատգամավոր Կոնստանտին Զատուլինը, փոխանցում է News.am։ Քաղաքական գործչի խոսքով՝ այդ զանգը հնչում է Ռուսաստանի համար: «Ես միշտ եղել եմ և այժմ էլ մնում եմ պատերազմական գործողությունների վերսկսման հակառակորդը, հետևաբար այն, ինչ տեղի ունեցավ անցյալ տարի, հրապարակայնորեն որակեցի որպես «ոչ միայն Հայաստանին, այլև Ռուսաստանին հասցված հսկայական վնաս»։ Ինչո՞ւ եմ այդպես կարծում: Որովհետև Ռուսաստանը ավելի քան 30 տարի, լինելով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ, այլ համանախագահող երկրների հետ միասին հանդես է եկել Լեռնային Ղարաբաղի հակամարտության բացառապես խաղաղ կարգավորման օգտին։ 2011 թվականին Կազանի հանդիպումից առաջ նա բավականին մոտ էր տվյալ հակամարտության կարգավորմանը։ Այդ ժամանակ պայմանավորվածությունը խափանվեց», - նշել է Զատուլինը։ Ըստ ռուս քաղաքական գործչի՝ նշված պայմանավորվածությունների տապալման մեղավորը Բաքուն է։

Նա նշել է, որ Լեռնային Ղարաբաղի խնդիրը կարող է լուծվել, սակայն միայն հանրապետության ինքնորոշման ճանաչման միջոցով։ «Այսինքն՝ անհրաժեշտ էր ճանաչել Ադրբեջանից նրա փաստացի անկախությունը։ Միևնույն ժամանակ, դա պետք է արվեր փաթեթային եղանակով՝ Լեռնային Ղարաբաղի սահմանագծի երկայնքով տեղակայված շրջանների՝ բացառությամբ Քելբաջարի և Լաչինի միջանցքների Ադրբեջանին փոխանցման հետ։ Այդուհանդերձ, Ադրբեջանում այդ դիրքորոշումը թշնամաբար է ընկալվել։ Ես շատ լավ հիշում եմ, թե ինչպես Ռուսաստանում Ադրբեջանի դեսպան Փոլադ Բյուլբյուլօղլուն այս առաջարկի վերաբերյալ կատեգորիկ հայտարարեց, որ դա տիպիկ հայկական դիրքորոշում է։ Ինչ էլ որ լինի, վստահ եմ, որ այս գիծը, ի վերջո, հաջության կհասցնի»,- ասել է ՌԴ Պետդումայի ներկայացուցիչը։


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 27%
    Քամի՝ 1,03 կմ/ժ
    16 C°
     
    20°  10° 
    30.03.2024
    20°  10° 
    31.03.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: