ԵՐԵՎԱՆ 12 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 455.73 դրամ +0,73 EUR - 486.58 դրամ +0,58 RUB - 7.89 դրամ +0,89 GBP - 573.35 դրամ +0,35
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Ադրբեջանցիները Սալոնիկում կրկին քարոզչական սադրանք են հրահրել. ՀՀ դեսպանությունը ձեռնարկում է անհրաժեշտ քայլեր

 Ադրբեջանցիները կրկին քարոզչական սադրանք են հրահրել Հունաստանի Սալոնիկ քաղաքի ավտոբուսային կանգառներից մեկում: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է Հունաստանում Հայաստանի դեսպանությունը:

Ավելի վաղ Հունաստանի Սալոնիկ քաղաքում հասարակական տրանսպորտի վրա հայտնվել էր ադրբեջանական գովազդ՝ «Շուշին Ադրբեջան է» գրառմամբ,  դա հանվել էր Հայաստանի դեսպանության, ներհամայնքային կառույցների, հունա-հայկական առևտրի պալատի և Հայ դատի Սալոնիկի հանձնախմբի ջանքերով: 

«Նոյեմբերի 25-ին նմանատիպ քարոզչական սադրանք են հրահրել նույն ուժերը նույն քաղաքի ավտոբուսային կանգառներից մեկում, ինչն անհապաղ հեռացնելու նպատակով ձեռնարկվում են բոլոր քայլերը: ՀՀ դեսպանությունը դատապարտում է Հունաստանում ադրբեջանական կազմակերպությունների էժանագին եւ անհեռանկարային քարոզչական սադրանքները»,- նշել են դեսպանությունից:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

Եղանակ
Երևան
Ամպամած
Խոնավություն՝ 58%
Քամի՝ 2,57 կմ/ժ
12 C°
 
19°   
25.05.2022
20°   
26.05.2022
Հարցում

Կկարողանա՞ն արդյոք Ռուսաստանն ու Ուկրաինան մոտ ապագայում ճանապարհ հարթել դեպի խաղաղություն: