ԵՐԵՎԱՆ 25 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Վարչապետի հետ հանդիպմանն առաջարկել եմ Սյունիքում ստեղծել ինքնապաշտպանական ուժեր. Տաթևի համայնքապետ

Վարչապետի հետ հանդիպմանն առաջարկել եմ Սյունիքում ստեղծել ինքնապաշտպանական ուժեր: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Սյունիքի Տաթև համայնքի ղեկավար ընտրված Սամվել Լալայանը: 

«Վերջին օրերում մամուլում և սոցիալական հարթակներում շրջանառվում են մի շարք կեղծ և զրպարտիչ նյութեր, առ այն, իբրև թե Սյունիքի համայնքապետերի և ՀՀ վարչապետի հետ հանդիպման ընթացքում, Սյունիքի համայնքապետերն իրենց համաձայնությունն են տվել Սյունիքից տարածքներ հանձնելուն մեր թշնամուն:

Տեղեկատվական այս քաոսին վերջ տալու նպատակով կներկայացնեմ մի փոքր դրվագ Սյունիքի համայնքապետերի և ՀՀ վարչապետի հետ հանդիպումից, բնականաբար, հաշվի առնելով այն հանգամանքը, որ վերոնշյալ հանդիպումը փակ ֆորմատով էր և որոշ քննարկված հարցեր ենթակա չեն հրապարակման:

Որպես Տաթև համայնքի ղեկավար, պահեստազորի սպա, Արցախյան երեք պատերազմների մասնակից, ՀՀ վարչապետին առաջարկել եմ Սյունիքում ստեղծել ինքնապաշտպանական ուժեր, որով հնարավոր կլինի արդյունավետ կերպով օգնել ՀՀ զինված ուժերին՝ դիմագրավելու թշնամական ագրեսիաներին:

Եվ վերջում մեկ անգամ էլ կուզեմ ասել, որ Սյունիքը մե՛րն է և մե՛րն է լինելու, Սյունիքը՝ թշնամուն հող չունի՛ հանձնելու»,-նշել է Լալայանը:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 18%
    Քամի՝ 1,03 կմ/ժ
    25 C°
     
    27°  16° 
    19.04.2024
    27°  16° 
    20.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: