ԵՐԵՎԱՆ 21 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Հայաստանը և Բելառուսը կարող են ավելացնել երկկողմ առևտրի ծավալները

Բելառուսը և Հայաստանը երկկողմ առևտրի ծավալներն ավելացնելու ներուժ ունեն: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ այդ մասին առևտրատնտեսական հարցերով հայ-բելառուսական միջկառավարական հանձնաժողովի նիստի ընթացքում ասել է Բելառուսի անտառային տնտեսության նախարար, միջկառավարական հանձնաժողովի համանախագահ Վիտալի Դրոժժան:

«Մեր երկրների՝ Բելառուսի և Հայաստանի առևտրատնտեսական համագործակցության հիմնական առաջնահերթությունները մեր պետությունների շուկաներում բելառուս և հայ փորձագետների դիրքերի ամրապնդումն է, ապրանքաբաշխիչ ցանցի ընդլայնումը, համագործակցությունը գյուղատնտեսության, գիտության և տեխնոլոգիաների ոլորտում: Ընդ որում, ընթացիկ տարվա արտաքին առևտրի վիճակագրությունը ցույց է տալիս, որ մենք պետք է զգալի ջանքեր գործադրենք երկկողմ առևտուրը վերականգնելու և ավելացնելու համար: Ընթացիկ տարվա հունվար – սեպտեմբերի արդյունքներով երկկողմ առևտրի աննշան աճ է եղել՝ 4,5 տոկոս: Կան զգալի պաշարներ, որոնք մեր երկրները պետք է օգտագործեն փոխադարձ առևտրի ծավալները լրջորեն ավելացնելու համար», - ասել է Վիտալի Դրոժժան:

Հանձնաժողովի համանախագահի խոսքով՝ ապրանքների ավանդական խմբերի մատակարարման ծավալների ավելացման հաշվին առևտրի զարգացման էքստենսիվ ճանապարհը գնալով սպառում է իրեն, ուստի հարկավոր է մտնել կոոպերատիվ նախագծերի ոլորտ:

Հայկական կողմից միջկառավարական հանձնաժողովի համանախագահ, ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը իր հերթին նշել է, որ Բելառուսը և Հայաստանը Եվրասիական տնտեսական միության շրջանակներում համագործակցելու մեծ ներուժ ունեն:

«Կան շատ հարցեր, որտեղ մեր հետաքրքրությունները համընկնում են և մենք կարող ենք համատեղ առաջ մղել այդ շահերը ԵԱՏՄ-ում: Կուզեի մատնանշել մեր փոխգործակցության հնարավորությունները միջազգային ասպարեզում: Օրինակ, երեկ մենք քննարկում էինք առևտրի հնարավորությունները Իրանի, Չինաստանի և այլ երկրների հետ: Մեկ այլ կարևոր հանգամանք է Հայաստանի կառավարության ծրագրի կենսագործումը ենթակառուցվածքների և արդյունաբերության զարգացման մասով: Այդ ուղղությամբ բելառուսական ընկերությունները մեծ հնարավորություններ ունեն: Կոոպերատիվ նախագծերը հիմա առանձնահատուկ նշանակություն են ունենալու մեր երկրների համար», - ընդգծել է Վահան Քերոբյանը:

 


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 27%
    Քամի՝ 1,03 կմ/ժ
    23 C°
     
    29°  17° 
    26.04.2024
    29°  17° 
    27.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: