ԵՐԵՎԱՆ 23 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Թուրքիայի ԱԱԽ հայտարարությունում անդրադարձ կա Հայաստանին և Հունաստանին

Նախօրեին գումարված Թուրքիայի ազգային անվտանգության խորհրդի (ԱԱԽ) նիստը տևել է 3 ժամ և ավարտվել հայտարարության ընդունմամբ։ Տարածված գրավոր հայտարարության մեջ,  ի թիվս այլ հարցերի, անդրադարձ կա նաև Հայաստանին և Հունաստանին, փոխանցում է Ermenihaber-ը: 

Նշվում է, որ Հայաստանը իրեն մեկնված «խաղաղության ձեռքը» պետք է կարևորի իբրև հնարավորություն հրադադարը լիովին պահպանելու և համագործակցության մեջ ներգրավվելու համար։ Հարևանների միջև վեճերի խաղաղ կարգավորման գործընթացում Անկարան կողմ է միջազգային իրավունքի  նորմերի և երկրների տարածքային ամբողջականության սկզբունքի պահպանմանը։

Իսկ Հունաստանի վերաբերյալ նշվում է, որ վերջինս իբր դրսևորում է ագրեսիվ խոսք և վարք, չի կատարում բարիդրացիական հարաբերությունների պահանջները և խախտում է միջազգային համաձայնագրերից բխող պարտավորությունները։ Այդ ամենը Անկարան դիտարկում է որպես տարածաշրջանային կայունության և խաղաղության վրա բացասաբար ազդող գործողններ։


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 27%
    Քամի՝ 1,03 կմ/ժ
    23 C°
     
    25°  16° 
    21.04.2024
    25°  14° 
    22.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: