ԵՐԵՎԱՆ 6 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Խաղաղապահներն ապահովել են Շուշիի մոտակայքում իրականացվող ճանապարհային աշխատանքների անվտանգությունը

Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորախմբի զինծառայողները Լեռնային Ղարաբաղի Շուշիի շրջանում ապահովել են ճանապարհների վերականգնողական աշխատանքների անվտանգ իրականացումը: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս մասին հաղորդագրություն է տարածել Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարությունը:

Նշվում է, որ այս պահին Լեռնային Ղարաբաղում արդեն վերականգնվել է սահմանազատման գծի երկայնքով ճանապարհի մոտ 10 կիլոմետրը:

«Այս պահին իրականացվում են ճանապարհային աշխատանքների անվտանգության ապահովման միջոցառումներ: Ռուսաստանի խաղաղապահ զորակազմի շնորհիվ ճանապարհային ծառայության աշխատակիցները կարող են անվտանգ պայմաններում զբաղվել ճանապարհի վերականգնմամբ։ Հաշվի առնելով, որ այդ տարածքը գտնվում է կողմերի սահմանազատման գծի մոտ, վարչակազմը դիմել է ռուսական խաղաղապահ զորախմբի հրամանատարությանը ՝ ճանապարհային աշխատանքների անվտանգության ապահովման խնդրանքով»,- ասել է ռուսական խաղաղապահ զորախմբի ներկայացուցիչ Դանիլ Նիկիտինը:

Ռուսաստանի հումանիտար արձագանքման կենտրոնի մասնագետները տարածաշրջանում անվտանգության ապահովման տարբեր խնդիրներ են իրականացնում, այդ թվում ՝ ապահովում են քաղաքացիական անձանց գյուղատնտեսական, ինժեներական և կանխարգելիչ աշխատանքների իրականացման անվտանգությունը, ինչպես նաև ուղեկցում են ուխտավորներին Լեռնային Ղարաբաղում սահմանազատման գծի մոտակայքում գտնվող վանական համալիրներ:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Մառախուղ
    Խոնավություն՝ 93%
    Քամի՝ 0 կմ/ժ
    6 C°
     
    10°   
    20.03.2024
    13°   
    21.03.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: