ԵՐԵՎԱՆ 13 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը ողջունել է Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի ղեկավարների հանդիպումը

ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարը ողջունում է նոյեմբերի 26-ին Հայաստանի վարչապետի, Ադրբեջանի նախագահի և Ռուսաստանի Դաշնության նախագահի եռակողմ հանդիպումը և ի գիտություն է ընդունում նրանց համատեղ հայտարարությունը, հայտնում է Armradio.am:

Ինչպես հայտնում են ՄԱԿ-ից, Անտոնիու Գուտեռեշը՝ գորհունակությամբ առանձնացնելով Ռուսաստանի Դաշնության դերը շփումների և երկխոսության միջնորդության գործում։

Նրա խոսքով՝ գլխավոր քարտուղարը ոգևորված է Հայաստանի և Ադրբեջանի միջև բարձր մակարդակի ուղղակի փոխգործակցության վերականգնմամբ և  2020 թ. նոյեմբերի 9-ի և 2021 թ. հունվարի 11-ի եռակողմ հայտարարություններն ամբողջությամբ կատարելու ու  տարածաշրջանում կայունության բարձրացմանն ուղղված հստակ քայլեր ձեռնարկելու նրանց հանձնառությամբ:

«Գլխավոր քարտուղարը վերահաստատում է ՄԱԿ-ի սկզբունքային դիրքորոշումն այն մասին, որ տևական խաղաղություն կարող է ձեռք բերվել միայն երկխոսության միջոցով, և կողմերին կոչ է անում այդ նպատակով լուծել չլուծված հարցերը բոլոր հասանելի ձևաչափերով, այդ թվում՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հովանու ներքո: ՄԱԿ-ը պատրաստ է աջակցելու բոլոր այդպիսի ջանքերին, այդ թվում՝ մարդասիրական օգնություն ցուցաբերելու, տեղերում վերականգնմանն ու խաղաղությանն աջակցելու միջոցով»,- նշված է հայտարարության մեջ:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 30%
    Քամի՝ 1,03 կմ/ժ
    13 C°
     
    16°   
    29.03.2024
    20°   
    30.03.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: