Հրշեջ փրկարարները շաբաթվա ընթացքում կատարել են 1 ելք:

Զինադադարից հետո` մինչ օրս հայտնաբերվել և տարհանվել է ընդհանուր 1702 աճյուն:

Տարբեր տեսակի ու տրամաչափի ռազմամթերքի հայտնաբերման և դրանց ոչնչացման աշխատանքների ուղղությամբ սակրավորական խմբերը գործընկեր կառույցների հետ մեկտեղ ամենօրյա ռեժիմով հանրապետության բոլոր շրջաններում իրականացնում են հետախուզական աշխատանքներ:

Շաբաթվա ընթացքում հայտնաբերվել և վնասազերծվել է  հրթիռակասետային 10 ռումբ, գնդիկաբեկորային 1 ավիառումբ, նռնականետի 1 նռնակ և 1 արկ:

Անցած շաբաթվա ընթացքում գրանցվել է տեխնածին բնույթի 17, սոցիալ-կենցաղային բնույթի՝ 19 կանչ: Փրկարարները կատարել են դռան 3 և վերելակի 1 բացում, առողջական խնդիր ունեցող 3 քաղաքացու տեղափոխում: Բնակչությանը ջուր մատակարարելու նպատակով՝ կատարվել է 2 ելք։ Փրկարարներն արձագանքել են այլ բնույթի ևս 5 կանչերի։

Յոթ օրվա ընթացքում գրանցվել է ճանապարհատրանսպորտային 1 պատահար:

 ՆԳՆ ԱԻ պետական ծառայությունը շարունակում է շուրջօրյա ուժեղացված ծառայությունը ԱՀ ամբողջ տարածքում: Ցանկացած իրավիճակում հիշեք՝ 911, 101, 112 օգնության ու փրկության հեռախոսահամարները: