ԵՐԵՎԱՆ 23 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Դավիթ Տոնոյանի ազատության իրավունքը ենթարկվում է շարունակական ոտնահարման. Փաստաբանական խմբի հայտարարությունը

Ինչպես փոխանցում է Aysor.am-ը՝ ՀՀ պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանի փաստաբանական խումբը հայտարարություն է տարածել, որում, մասնավորապես, նշված է.

«Դավիթ Տոնոյանին կալանքի տակ պահելու ժամկետը երկարացնելու միջնորդության քննության վերաբերյալ շուրջ 15 ժամ տևած քննարկման արդյունքներով դատարանը որոշում կայացրեց 2 ամիս ժամանակով երկարացնել Դ.Տոնոյանին կալանքի տակ պահելու ժամկետը, որի վերաբերյալ կայացված որոշումը դեռևս չի ստացվել:

Հաշվի առնելով վարույթն իրականացնող մարմնի կողմից ներկայացված նյութերում ինչպես կալանավորման պայմանների, այնպես էլ կալանավորման հիմքերի վերաբերյալ տեղեկությունների բացակայությունը՝ պետք է փաստենք, որ վարույթն իրականացնող մարմնի և դատարանի՝ պաշտպանական ոլորտում վարչատնտեսական գործունեության որոշումների ձևավորման և կայացման գործընթացի վերաբերյալ թերի և ոչ մասնագիտական գիտելիքների պատճառով Դավիթ Տոնոյանի ազատության իրավունքը ենթարկվում է շարունականական ոտնահարման, որի հեռահար նպատակներից մեկը նրա հեղինակության վրա ազդելն է:

Կրկին անգամ հրավիրում ենք քաղաքական ղեկավարության ուշադրությունը Դ.Տոնոյանի նկատմամբ իրականացվող ոչ օբյեկտիվ քննության վրա, որի վառ ապացույցներն են քրեական գործով յուրօրինական, սուբյեկտիվ և ոչ պորֆեսիենալ մեկնաբանությունները՝ հիմնված բացառապես ենթադրությունների վրա»։


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 23%
    Քամի՝ 0,51 կմ/ժ
    23 C°
     
    27°  15° 
    25.04.2024
    29°  17° 
    26.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: