ԵՐԵՎԱՆ 26 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Քննարկվել է Հայաստանի և Ռուսաստանի ներքին գործերի մարմինների իրավասությանը վերաբերող տեղեկատվական փոխգործակցությանը վերաբերող համաձայնագիրը

ՀՀ ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովն Անդրանիկ Քոչարյանի նախագահությամբ նոյեմբերի 30-ին հրավիրած հերթական նիստում քննարկել է «Հայաստանի Հանրապետության կառավարության և Ռուսաստանի Դաշնության կառավարության միջև Հայաստանի Հանրապետության ոստիկանության և Ռուսաստանի Դաշնության ներքին գործերի մարմինների իրավասությանը վերաբերող հարցերի շուրջ տեղեկատվական փոխգործակցության և էլեկտրոնային եղանակով տեղեկատվության փոխանակման մասին» համաձայնագիրը վավերացնելու մասին» օրենքի նախագիծը:

ՀՀ ոստիկանության պետի տեղակալ Արա Ֆիդանյանը նշել է, որ 2021թ. մայիսին Մոսկվայում  ստորագրված համաձայնագրով տեղեկատվության փոխանակման հարցում էլեկտրոնային եղանակի կիրառումը նպաստելու է երկու պետությունների իրավապահ մարմինների միջև գործակցության դյուրացմանը: Իրավասու մարմիններն էլեկտրոնային եղանակով միմյանց կտրամադրեն և կստանան իրենց վարույթում առկա տեղեկատվությունը: Փոխոստիկանապետի հավաստմամբ` պետական գաղտնիք պարունակող տեղեկատվություն չի փոխանակվելու:

Հարակից զեկուցող, հանձնաժողովի անդամ Արմեն Խաչատրյանն ընդգծել է համաձայնագրի կարևորությունը երկու երկրների իրավապահ մարմինների միջև տեղեկատվության փոխանակնման և գործակցության շրջանակներում:

Պատգամավորները կողմ են քվեարկել օրենքի նախագծին:

Հանձնաժողովականները քննարկել և դրական եզրակացություն են տվել երկրորդ ընթերցմամբ քննարկման ներկայացված «Պետական սահմանի մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագծին և «ՀՀ քաղաքացու անձնագրի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենսդրական փաթեթին: Առաջին ընթերցումից հետո երկու օրենսդրական նախաձեռնությունների վերաբերյալ առաջարկություններ չէին ներկայացվել:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 19%
    Քամի՝ 0 կմ/ժ
    26 C°
     
    29°  17° 
    26.04.2024
    29°  17° 
    27.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: