ԵՐԵՎԱՆ 13 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Հայաստանի և Ռուսաստանի իրավապահ մարմինների միջև տեղեկատվության փոխանակումն ավելի օպերատիվ կկազմակերպվի

ՀՀ ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովը քննարկել է «Հայաստանի Հանրապետության կառավարության եւ Ռուսաստանի Դաշնության կառավարության միջև Հայաստանի Հանրապետության ոստիկանության և Ռուսաստանի Դաշնության ներքին գործերի մարմինների իրավասությանը վերաբերող հարցերի շուրջ տեղեկատվական փոխգործակցության և էլեկտրոնային եղանակով տեղեկատվության փոխանակման մասին» համաձայնագիրը վավերացնելու մասին» օրենքի նախագիծը, փոխանցում է Aysor.am-ը: 

ՀՀ ոստիկանության պետի տեղակալ Արա Ֆիդանյանը նշել է, որ 2021թ. մայիսին Մոսկվայում  ստորագրված համաձայնագրով տեղեկատվության փոխանակման հարցում էլեկտրոնային եղանակի կիրառումը նպաստելու է երկու պետությունների իրավապահ մարմինների միջև գործակցության դյուրացմանը: Իրավասու մարմիններն էլեկտրոնային եղանակով միմյանց կտրամադրեն և կստանան իրենց վարույթում առկա տեղեկատվությունը: Փոխոստիկանապետի հավաստմամբ` պետական գաղտնիք պարունակող տեղեկատվություն չի փոխանակվելու:

Հարակից զեկուցող, հանձնաժողովի անդամ Արմեն Խաչատրյանն ընդգծել է համաձայնագրի կարևորությունը երկու երկրների իրավապահ մարմինների միջև տեղեկատվության փոխանակնման և գործակցության շրջանակներում:

Պատգամավորները կողմ են քվեարկել օրենքի նախագծին:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 41%
    Քամի՝ 0,51 կմ/ժ
    13 C°
     
    28°  15° 
    25.04.2024
    29°  17° 
    26.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: