ԵՐԵՎԱՆ 7 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

«Ռուսաստանը նույնպես կարող է ներկել աշխարհի քարտեզն՝ ըստ «համացեղակիցների» բնակության շրջանների». Լավրովը մեկնաբանել է Էրդողանին նվիրված «թյուրքական աշխարհի» քարտեզը

Фото: Александр Казаков, Коммерсантъ

Ռուսաստանը նույնպես կարող է ներկել աշխարհի քարտեզը «համացեղակիցների» բնակության տարածքներին համապատասխան, այդ գույները կտարածվեն աշխարհի գրեթե բոլոր շրջաններում: «ՌԻԱ Նովոստի»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը՝ մեկնաբանելով թյուրքական աշխարհի քարտեզը, որը նվիրել էին Թուրքիայի նախագահին, հաղորդում է Tert.am:

«Ես ամոթալի բան չեմ տեսնում համացեղակիցների կապը պահպանելու մեջ… Մենք էլ ունենք նման շրջանակ՝ կազմված մեր համացեղակիցներից և մեր հայրենակիցներից, մենք նույնպես կարող ենք ներկել աշխարհի քարտեզը որոշակի գույներով: Դա առաջին հերթին, ողջ հետ խորհրդային տարածությունն է, դա իհարկե հսկայական թվով հայրենակիցներն են, որոնք ներկայացնում են ԽՍՀՄ-ի ժողովուրդներին, նաև Գերմանիայում և այլ եվրոպական երկրներում, ինչպես նաև Իսրայելում, ԱՄՆ-ում, Լատինական Ամերիկայում, նույն Արգենտինայում»,- ասել է  նախարարը՝ ելույթ ունենալով Դաշնության խորհրդում:

Հիշեցնենք, որ վերոնշյալ քարտեզն Էրդողանին նվիրել էին Թուրքիայի «Ազգային շարժման» ազգայնական կուսակցության առաջնորդ Դևլեթ Բահչելիի հետ հանդիպմանը: Գործիչների լուսանկարը՝ քարտեզը պահած, հրապարակվել էր սոցցնանցում, որից հետո մեծ արձագանք էր ստացել ռուսական ԶԼՄ-ներում: «Թյուրքական աշխարհի» քարտեզում տեղ էին գտել Ռուսաստանի հարավային շրջանները, Արևելյան Սիբիրը, ինչպես նաև Բալկանները, Ադրբեջանը, Ղազախստանը, Ղրղզստանը, Ուզբեկստանը, Չինաստանի Սինցզյան-Ույղուրական ինքնավար մարզը, Իրանի և Մոնղոլիայի մի հատվածը:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 57%
    Քամի՝ 2,57 կմ/ժ
    7 C°
     
    16°   
    29.03.2024
    20°   
    30.03.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: