ԵՐԵՎԱՆ 13 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Մոսկվայում այսօր կկայանա Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի փոխվարչապետերի հանդիպումը

Մոսկվայում դեկտեմբերի 1-ին կկայանա Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի փոխվարչապետների համանախագահությամբ եռակողմ աշխատանքային խմբի հանդիպումը, այս մասին Aysor.am-ին հայտնել է փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գրասենյակից:

Հիշեցնենք՝ նոյեմբերի 26-ին Սոչիում Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի ղեկավարների եռակողմ հանդիպման արդյունքում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր, որ փոխվարչապետերը կհանդիպեն Մոսկվայում՝ մի քանի ամփոփումներ անելու և հայտարարելու ընդունված որոշումների մասին։

Պուտինն ասել էր, որ մինչև տարեվերջ Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանների սահմանազատման և սահմանագծման մեխանիզմներ կստեղծվեն։

Մհեր Գրիգորյանի գլխավորած պատվիրակությունը Ռուսաստանում կլինի դեկտեմբերի 1-ից 3-ը։ ՀՀ փոխվարչապետը կմասնակցի Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի նիստին, ԱՊՀ տնտեսական խորհրդի նիստին, Երկրորդ Եվրասիական համագումարին։

Գործուղումից վերադառնալուց հետո Մհեր Գրգորյանը վարչապետ Նիկոլ Փաշինյանին պետք է ներկայացնի հաշվետվություն Ռուսաստանի Դաշնություն գործուղման արդյունքների մասին:

Նշենք նաև, որ ՀՀ փոխվարչապետի հետ միասին ՌԴ են մեկնել արտաքին գործերի փոխնախարար Արմեն Ղևոնդյանը, Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Արմեն Սիմոնյանը, էկոնոմիկայի փոխնախարար Արշակ Ասլանյանը, ՊԵԿ փոխնախագահներ Շուշանիկ Ներսիսյանն ու Աշոտ Մուրադյանը։


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 62%
    Քամի՝ 1,54 կմ/ժ
    12 C°
     
    26°  16° 
    21.04.2024
    24°  14° 
    22.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: