ԵՐԵՎԱՆ 19 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի գրադարանը համալրվել է Իսրայել Չարնիի անձնական գրադարանի գրքերով

«Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ» հիմնադրամի գրադարանը համալրվել է հրեա ցեղասպանագետ, Encyclopedia of Genocide երկհատոր հանրագիտարանի խմբագիր Իսրայել Չարնիի անձնական գրադարանի ավելի քան 50 միավոր գրքով, որոնք Ֆրանսիայից Հայաստան է բերել բժիշկ ՎիգԷն Կարապետեանը: Գրքերը նրան է փոխանցել Իսրայելում ՀՀ պատվո հյուպատոս Ցոլակ Մոմջյանը: Այս մասին հայտնում են «Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ»-ի մամուլի ծառայությունից

Հիշեցնենք, որ 2011 թ. Իսրայել Չարնին արժանացել էր Հայաստանի Հանրապետության Նախագահի մրցանակի «ի ճանաչումն տասնամյակների ակադեմիական աշխատանքի և ի նպաստ Հայոց ցեղասպանության ճանաչման և ցեղասպանությունների ժխտման հետ կապված հետազոտական գործունեության»: Դեռևս 2013 թ. Իսրայել Չարնին իր անձնական գրադարանից շուրջ 700 միավոր ցեղասպանագիտական գրականություն էր նվիրաբերել Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի գրադարանին, իսկ 2015 թ. Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտում բացվել էր Իսրայել Չարնիի անվան աշխատասենյակ, որտեղ և տեղ են գտնել նրա անձնական գրադարանի գրքերը:

Նվիրաբերված հարուստ գրականությունը հնարավորություն կընձեռնի լուրջ գիտական հետազոտություններ իրականացնել հրեական Ողջակիզման, Հայոց ցեղասպանության, ինչպես նաև ցեղասպանությունների համեմատական ուսումնասիրության ոլորտներում: 


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 34%
    Քամի՝ 1,54 կմ/ժ
    19 C°
     
    29°  17° 
    26.04.2024
    29°  17° 
    27.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: