ԵՐԵՎԱՆ
ՀՀ ԿԲ -
  • USD - 483.94 դրամ +0,94 EUR - 512.2 դրամ +0,2 RUB - 7.88 դրամ +0,88 GBP - 595.54 դրամ +0,54
  • ՈՍԿԻ - 28 484,74 դրամ ԱՐԾԱԹ - 370,19 դրամ ՊԼԱՏԻՆ - 16 321,76 դրամ

«ԵՄ-ն Ռուսաստանի հետ քննարկում է Երևանի ու Բաքվի միջև հակամարտության կարգավորումը». Լյուկ Դևվին

Reuters

Եվրամիությունը Ռուսաստանի հետ քննարկում է Երևանի ու Բաքվի միջև հակամարտության կարգավորումը և հնարավոր ամեն բան անում խաղաղության համար: Աjս մասին Եվրախորհրդարանի արտաքին քաղաքականության կոմիտեում հայտարարել է ՌԴ-ի, Արևելյան գործընկերության, Կենտրոնական Ասիայի և ԵԱՀԿ-ի հարցերով ԵՄ արտաքին քաղաքականության ծառայության տնօրեն Լյուկ Դևվինը, փոխանցում է Սպուտնիկ Արմենիան

«Մենք շփվում ենք Ռուսաստանի հետ... Հուսով եմ, և ռուսական կողմը կարող է արձանագրել, որ մենք դա անում ենք ի շահ խաղաղության, այլ ոչ թե ինչ-ինչ այլ պատճառներով», - ասել է նա:

Պատասխանելով Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտության կարգավորման հարցում ԵՄ պասիվության մասին պատգամավորների քննադատությանը՝ Դևինը նշել է, որ ԵՄ-ն անում է այն, ինչ կարող է և դիտարկում է ավելին անելու հնարավորությունը:

ԵՄ արտաքին քաղաքականության ծառայության տնօրենը հայտնել է, որ Բրյուսելն այդ հակամարտությունը քննարկում է նաև Անկարայի հետ։

«Մենք շփվում ենք Թուրքիայի հետ, վերջերս ես ներկա էի Թուրքիայում բարձրաստիճան ներկայացուցիչների հանդիպմանը», - ասել է նա:

Դևինն ընդգծել է, որ այս հակամարտության կարգավորման հարցում գլխավորը կողմերի կամքի առկայությունն է կամ բացակայությունը:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

Եղանակ
Երևան

Խոնավություն՝ %
Քամի՝ կմ/ժ
0 C°
 
16°  27° 
29.01.2022
17°  30° 
30.01.2022
Հարցում

Դուք դրական սպասելիքներ ունե՞ք հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման ներկա փուլից։