ԵՐԵՎԱՆ 11 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Լավրովը խոսել է Հայաստանի և Ադրբեջանի միջև վիճելի հարցերի լուծումներ գտնելու գործում ՌԴ դերակատարության մասին

Ռուսաստանը շարունակում է իր ուշադրության կենտրոնում պահել տարածաշրջանային տարբեր հակամարտությունների, այդ թվում և ղարաբաղյան հարցի լուծմանն ուղղված ջանքերը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին ՌԴ Դաշնային ժողովի Դաշնության խորհրդում դեկտեմբերի 1-ին ասել է արտգործնախարար Սերգեյ Լավրովը։

«Ռուսաստանը հստակ ներդրում է ունենում նման ճգնաժամերի կարգավորման գործում։ Խոսքը ահաբեկիչներին հաղթելու և Սիրիայում քաղաքական երկխոսության խթանմանն ուղղված մեր ջանքերի, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղում արյունահեղությունը դադարեցնելու և Հայաստանի և Ադրբեջանի միջև վիճելի հարցերի կայուն լուծումներ գտնելու գործում մեր առանցքային դերակատարության մասին է»,- ասել է նա։

Լավրովը հավելել է, որ Ռուսաստանն ակտիվորեն ներգրավված է նաև Աֆղանստանի, Լիբիայի, Եմենի, պաղեստինա-իսրայելական, Կորեական թերակղզու և այլ հարցերով աշխատանքներում:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 43%
    Քամի՝ 1,03 կմ/ժ
    10 C°
     
    21°  10° 
    30.03.2024
    19°   
    31.03.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: