ԵՐԵՎԱՆ 25 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Էրդողանը հարցրել է Պուտինին, թե ինչի մասին է նա խոսել Փաշինյանի և Ալիևի հետ Սոչիում

Фото: Сергей Ильин / ТАСС

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիպ Էրդողանի հետ հեռախոսազրույցի ընթացքում պատմել է նոյեմբերի 26-ին Սոչիում կայացած Հայաստանի և Ադրբեջանի առաջնորդների հետ քննարկումների մասին։

Ինչպես փոխանցում է Նովոստի Արմենիան՝ հղում կատարելով Կրեմլի մամուլի ծառայությանը՝ Պուտինն Էրդողանի խնդրանքով տեղեկացրել է Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի առաջնորդների եռակողմ հանդիպման հիմնական արդյունքների մասին,

«Կարևոր է, որ բանակցությունների ընթացքում հաստատվել է Բաքվի և Երևանի փոխգործակցելու պատրաստակամությունը տարածաշրջանում կայունության ապահովման համատեքստում, ինչպես նաև ստեղծելու երկու պետությունների սահմանի դելիմիտացիայի և դեմարկացիայի մեխանիզմներ։ Բացի այդ, կողմերը տրամադրված են լուծել առևտրատնտեսական և տրանսպորտային կապերի վերականգնման գործնական հարցերը», - նշվում է մամուլի հաղորդագրության մեջ։

Էրդողանը, նշելով ՌԴ-ի միջնորդային դերի կարևորությունը, հանդես է եկել ջանքերի հետագա համախմբման օգտին, այդ թվում՝ հակամարտության գոտում կրակի և բոլոր ռազմական գործողությունների դադարեցման վերահսկման ռուս-թուրքական կենտրոնի հնարավորությունների օգտագործմամբ։


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 18%
    Քամի՝ 1,54 կմ/ժ
    25 C°
     
    29°  17° 
    26.04.2024
    29°  17° 
    27.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: