ԵՐԵՎԱՆ 13 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Human Rights Watch-ը դատապարտել է Ադրբեջանում մարդու և խաղաղ հավաքներ իրականացնելու իրավունքի ոտնահարումները

JOHN MACDOUGALL/AFP via Getty Images

Ադրբեջանի ոստիկանությունը 2021 թ. դեկտեմբերի 1-ին բռնության միջոցով ցրել է Բաքվի կենտրոնում խաղաղ բողոքի ակցիան՝ ձերբակալելով տասնյակ ցուցարարների, որոնց թվում և ընդդիմության առաջնորդ Թոֆիգ Յաղուբլուին: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, այս մասին ասվում է միջազգային իրավապաշտպան Human Rights Watch կազմակերպության հայտարարության մեջ:

«Ադրբեջանի իշխանությունները հերթական անգամ լկտի քամահրանք են դրսևորել խաղաղ բողոքի ակցիաներ անցկացնելու մարդու իրավունքի նկատմամբ և բռնություն են կիրառել՝ ճնշելու այլախոհությունը: Իշխանությունները պետք է անհապաղ, անաչառ և մանրամասն հետաքննություն իրականացնեն իրավապահների վարքագծի վերաբերյալ և պատասխանատվության ենթարկեն խախտումների համար պատասխանատուներին»,- ասել է Human Rights Watch-ի՝ Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի փոխտնօրեն Գեորգի Գոգիան:

Ընդդիմադիր Թոֆիգ Յաղուբլուն, ով բազմաթիվ վնասվածքներ է ստացել ոստիկանությունում կալանքի տակ պահվելու ժամանակ, հայտնել է, որ ոստիկանները դաժան ծեծի են ենթարկել իրեն՝ պահանջելով տեսախցիկի առջև հայտարարել, թե կդադարի քննադատել Ադրբեջանի ղեկավարությանը:

«Յաղուբլուի հանդեպ դաժան վերաբերմունքը հարձակում է ինչպես անձի, այնպես էլ խաղաղ հավաքներ իրականացնելու իրավունքի վրա: Հաշվի առնելով Ադրբեջանի վատ հեղինակությունը ոստիկանության կողմից իրականացվող խախտումների դեմ պայքարում, իշխանությունները պետք է ապահովեն արդյունավետ, անկողմնակալ հետաքննություն»,- հայտարարել է Գոգիան:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 30%
    Քամի՝ 1,03 կմ/ժ
    13 C°
     
    16°   
    29.03.2024
    20°   
    30.03.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: