ԵՐԵՎԱՆ 14 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Ադրբեջանական կողմի պատճառով որոնողական աշխատանքները դադարեցված են եղել

Մի քանի օր ռազմական գործողությունների ընթացքում զոհված և մինչ օրս անհետ կորած համարվող զինծառայողների և քաղաքացիական անձանց աճյունների որոնողական աշխատանքներ չեն ընթացել։ Panorama.am-ի հետ զրույցում Արցախի Հանրապետության ՆԳՆ արտակարգ իրավիճակների պետական ծառայության  մամուլի խոսնակ Հունան Թադևոսյանն ասել է, որ ադրբեջանական կողմն էլի առանց որևէ պատճառի թույլ չի տվել մտնել իր կողմից օկուպացված տարածքներ։

«Այդ ընթացքում բանակցում էինք, որոնողական աշխատանքների ուղղություններն էինք որոշում»,- նշել է նա։

Հ. Թադևոսյանը տեղեկացրել է, որ այսօր վերսկսվել են որոնողական աշխատանքներ։ Փրկարարները որոնումներ են իրականացնում Մատաղիսի ուղղությամբ։ ՆԳՆ արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը արդյունքների մասին կհայտնի ավելի ուշ։

2020 թվականի նոյեմբերի 13-ից առ այսօր Ադրբեջանի վերահսկողության տակ անցած Արցախի տարածքներում իրականացված որոնողական աշխատանքների և ադրբեջանական կողմի հետ դիերի փոխանակման արդյունքում տարհանվել է ընդհանուր 1702 աճյուն։


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 47%
    Քամի՝ 1,54 կմ/ժ
    14 C°
     
    27°  16° 
    20.04.2024
    25°  16° 
    21.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: