ԵՐԵՎԱՆ 13 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Բայդենն ասել է, որ Ուկրաինայի համատեքստում չի հարգում որևէ մեկի կարմիր գծերը

© AP Photo/Evan Vucci

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ Ուկրաինայի համատեքստում չի հարգում որևէ մեկի կարմիր գծերը։ ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ նա պատասխանել է լրագրողների հարցերին, նախքան ուրբաթ օրը Վաշինգտոնից կմեկներ Մերիլենդ նահանգի Քեմփ Դեյվիդ նստավայր:

Երկրի ղեկավարին խնդրել են մեկնաբանել հայտարարությունները, որոնք Մոսկվան համարում է կարմիր գծեր, մասնավորապես՝ ՆԱՏՕ-ի ենթակառուցվածքի հետագա մոտեցումը Ռուսաստանի սահմաններին և Ուկրաինայի տարածքում հարվածային համակարգերի, ինչպես նաև հիպերձայնային զենքերի տեղակայումը։

«Ես ոչ մեկի կարմիր գծերը չեմ ճանաչում»,-ասել է Բայդենը։

Նա հավելել է, որ հույս ունի «երկար զրույց» ունենալ Ռուսաստանի առաջնորդ Վլադիմիր Պուտինի հետ։

«Մենք վաղուց գիտենք Ռուսաստանի գործողությունների մասին, ես ակնկալում եմ, որ մենք երկար զրույց կունենանք Պուտինի հետ»,- ասել է պետության ղեկավարը՝ անդրադառնալով ռուս-ուկրաինական սահմանին տիրող իրավիճակին։

Սակայն նա չի նշել Ռուսաստանի ղեկավարի հետ շփումների հնարավոր ժամկետներն ու ձևաչափը։


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 26%
    Քամի՝ 0,51 կմ/ժ
    14 C°
     
    16°   
    29.03.2024
    20°   
    30.03.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: