ԵՐԵՎԱՆ 5 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Նազարբաևը բացատրել է, թե ինչու Ղազախստանը չի ճանաչել Ղրիմը որպես Ռուսաստանի մաս

© Валерий Шарифулин/ТАСС

Ղազախստանի առաջին նախագահ Նուրսուլթան Նազարբաևը պատմել է, թե ինչու 2014 թվականին Ղազախստանը Ղրիմը չի ճանաչել՝ որպես Ռուսաստանի մաս։

«Ղրիմում հանրաքվե եղավ։ Մենք Ղրիմը ռուսական չճանաչեցինք, որովհետև այդ դեպքում ստիպված պիտի լինեինք ճանաչել նաև Հարավային Օսեթիան, Աբխազիան, Կոսովոն։ Կոսովոն էլ էր մեզ խնդրում, որպեսզի ճանաչեինք իրեն»,- ասել է Նազարբաևը՝ ամերիկացի ռեժիսոր Օլիվեր Սթոունին տված իր հարցազրույցի հիման վրա պատրաստված ֆիլմում, որը ցուցադրվել է այսօր, փոխանցում է ՏԱՍՍ գործակալությունը: 

Միևնույն ժամանակ Նազարբաևը նշել է, որ այդ ժամանակ Ղազախստանը ուկրաինական կողմին էլ չի աջակցել։

«Այդ ամենը եղավ հեղաշրջման հետևանքով, որը տեղի ունեցավ Կիևում։ Սիրում եմ Ուկրաինան, ես այնտեղ սովորել եմ ու ցավում եմ այն ամենի համար, ինչ այնտեղ կատարվում է»,- ասել է Ղազախստանի նախկին նախագահը։


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 52%
    Քամի՝ 3,6 կմ/ժ
    5 C°
     
    20°   
    30.03.2024
    19°   
    31.03.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: