ԵՐԵՎԱՆ 10 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Դադիվանքի ելքն ու մուտքը մշտապես եղել է վերահսկողության տակ. Արցախի թեմի առաջնորդ

Թշնամու վերահսկողության տակ անցած Արցախի Հանրապետության Շահումյանի շրջանում գտնվող Դադիվանք վանական համալիր ուխտագնացությունը մայիսից դադարեցված է: Լրագրողների հետ զրույցում ասաց  Հայ Առաքելական եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Տ. Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանը:

«Այսօր մեր հոգևորականներն իրենց լիարժեք ծառայությունն են մատուցում ռուս խաղաղապահների ներկայությամբ: Անշուշտ, ամեն մի հոգևորականի համար հաճելի և հոգևոր այն պահն է, երբ աղոթք է անում, թեքվում դեպի արևմուտք խաղաղություն տալու, կցանակա տեսնել ժողովուրդ: Եթե եկեղեցին դատարկ է, իրենք էլ մի տեսակ այն կացության մեջ են, որ ուզում են մեկ օր առաջ տեսնել իրենց հավատացյալ զավականերին: Փորձում ենք ամեն ինչ անել, բայց, անշուշտ, առայժմ ոչինչ չի ստացվում»,- ասաց Վրթանես  Սրբազանը:

Տ. Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանի խոսքով, հոգևորականների  կյանքը վտանգված չէ, որովհետև այնտեղ են ռուս խաղաղապահները:

Պատասխանելով Panorama.am-ի հարցին, որ դեռ հոկտեմբերին Տավուշի թեմի առաջնորդ Գերաշնորհ Բագրատ Եպիսկոպոս Գալստանյանը ասել էր Դադիվանքում ապրող հոգևորականները 6 ամիս է փակված են այնտեղ, 6 ամիս դուրս չեն եկել այնտեղից, փակված են, արգելված է ելքն ու մուտքը, Արցախի թեմի առաջնորդն ասաց. «Դադիվանքի ելքն ու մուտքը մշտապես եղել է վերահսկողության տակ: Եթե մենք ասենք, որ ազատ է ելքն ու մուտքը, ճիշտ չենք ասի: Եթե Դադիվանքը գտնվում է  ադրբեջանական վերահսկողության տակ, կնշանակի՝ մուտքն ու ելքը դժվար է:

Ինչ վերաբերում է Դադիվանքի հոգևորականներին, նրանց հետ առնչվող հարցերին, փորձում ենք անհնարը հնարավոր դարձնել, որպեսզի նրանք կարողանան իրենց կենցաղային, բժշկական և այլ հարցեր, որոնք կապված են Երևանի, Մայր Աթոռ Սուրբ էջմիածնի հետ, կյանքի կոչեն»:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 66%
    Քամի՝ 1,54 կմ/ժ
    10 C°
     
    27°  15° 
    20.04.2024
    26°  17° 
    21.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: