ԵՐԵՎԱՆ 14 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Ճանապարհը հարթ ու սահուն չէ. Էդուարդ Աղաջանյանը՝ փոխվարչապետերի եռակողմ խմբի աշխատանքների մասին

Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի փոխվարչապետերի համանախագահությամբ գործող եռակողմ աշխատանքային խմբի հանդիպումները պարերական բնույթ ունեն: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշել է ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Էդուարդ Աղաջանյանը:

«Համանախագահող երկրներն ու դրանց ներկայացուցիչները փորձում են գտնել երկուստեք ընդունելի լուծումներ ու այս ճանապարհը հարթ, սահուն և հեշտ չէ: Այս պահին կարևորագույն արձանագրումն այն է, որ այդ աշխատանքները շարունակվում են, ինչը լավագույն ապացույցն է առ այն, որ բոլոր կողմերը շահագրգռված են, որ հարցը լուծվի ու գնան երկուստեք ընդունելի տարբերակների»,-ասաց Էդուարդ Աղաջանյանը:

Լրագրողների այն դիտարկմանը, թե որ հարցն է փոխադարձաբար մերժելի, Էդուարդ Աղաջանյանը նշեց, որ աշխատանքային խումբը կոմունիկացիաների վերաբացման գործառույթների շրջանակում է գործում և քննարկվող հարցերը տվյալ ոլորտին են վերաբերում: Նա ընդգծեց, որ յուրաքանչյուր կողմ փորձում է առավել արդյունավետ և առավել շահեկան դուրս գալ քննարկումների արդյունքում: Նա հավելեց, որ հենց այդ քննարկումների արդյունքում պետք է ի հայտ գան այդ ընդհանրական կետերը, որոնց շուրջ կկառուցվի փոխհամաձայնեցված վերջնական տարբերակը:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 31%
    Քամի՝ 2,57 կմ/ժ
    14 C°
     
    28°  15° 
    25.04.2024
    29°  17° 
    26.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: