ԵՐԵՎԱՆ 18 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Շնորհակալություն Ջորջ Քլունիին Turkish Airlines-ի գովազդում նկարահանումներից հրաժարվելու համար. ANCA

Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը շնորհակալություն է հայտնել հոլիվուդյան դերասան Ջորջ Քլունիին թուրքական ավիաընկերության գովազդում նկարահանվելուց հրաժարվելու համար, փոխանցում է Panorama.am։

«Շնորհակալություն Ջորջ Քլունիին Turkish Airlines-ի գովազդում 35 մլն դոլար արժողությամբ նկարահանումներից հրաժարվելու համար։  Թուրքական ավիաընկերությունները, որոնց բաժնետոմսերի 49 տոկոսը անմիջականորեն պատկանում է Թուրքիային, Էրդողանի ռեժիմին, ներգրավված են մարդկանց թրաֆիքինգի և ծայրահեղական, ջիհադիստ վարձկանների անդրսահմանային փոխադրման մեջ», - ասվում է ANCA-ում:

Նշենք, որ օրերս Ջորջ Քլունին The Guardian-ին տված հարցազրույցում խոստովանել էր, որ հրաժարվել է 35 միլիոն դոլարի պայմանագրից՝ գովազդում նկարահանվելու համար։ Տեսահոլովակի նկարահանումը պետք է տևեր ընդամենը մեկ օր։

Դերասանի խոսքով՝ առաջարկը քննարկել է կնոջ հետ, ով, լինելով իրավաբան, շատ պատասխանատվությամբ է վերաբերվում մարդու իրավունքների խնդրին։ Ամալ Քլունին դերասանին բացատրել է, որ գովազդը պատվիրած ավիաընկերությունը կապված է «մի երկրի հետ, որը թեև դաշնակից է, բայց երբեմն կասկածելի բաների աղբյուր է»։

«Այդ պատճառով ես մտածեցի, որ եթե դա ինձանից քնի անգամ մի պահ խլի, միևնույն է դա չարժե», – ասել է դերասանը:

Միաժամանակ արտիստը չի հստակեցրել, թե որ երկրի ու ավիաընկերության մասին է խոսքը։

Քլունիի խոտովանությունից հետո լրատվամիջոցները սկսեցին ենթադրել, որ խոսքը, ըստ ամենայնի, թուրքական ավիաուղիների մասին էր։ 

Հիշեցնենք, որ Ջորջ Քլունին Հայաստան էր ժամանել 2016 թվականի ապրիլի 24-ին ՝ մասնակցելու Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված «Ավրորա» մրցանակի հանձնման արարողությանը ։


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 42%
    Քամի՝ 3,6 կմ/ժ
    18 C°
     
    29°  17° 
    27.04.2024
    29°  16° 
    28.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: