ԵՐԵՎԱՆ 7 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Հաագայի միջազգային դատարանը Ադրբեջանից պահանջել է դադարեցնել հայերի նկատմամբ ռասայական ատելությունը

© РИА Новости / Алексей Витвицкий

Հաագայում գտնվող ՄԱԿ-ի արդարադատության միջազգային դատարանը Ադրբեջանից պահանջել է անհրաժեշտ միջոցներ ձեռնարկել հայերի դեմ ռասայական ատելության հրահրումը կանխելու համար, հայտարարել է դատարանի նախագահ Ջոան Դոնոհյուն, փոխանցում է Aysor.am-ը:

«Ադրբեջանը, ռասայական խտրականության բոլոր ձևերի վերացման մասին միջազգային կոնվենցիայով ստանձնած իր պարտավորությունների համաձայն, պետք է պաշտպանի բանտարկյալներին բռնությունից և վնասից… և պետք է ձեռնարկի բոլոր անհրաժեշտ միջոցները՝ կանխելու ռասայական ատելության և խտրականության հրահրումը էթնիկ հայերի դեմ, այդ թվում՝ պաշտոնյաների կողմից», - ասել է դատավորը՝ ներկայացնելով Ադրբեջանի դեմ Հայաստանի ներկայացրած հայցով վճռի որոշումը։

Սեպտեմբերին Հայաստանի Հանրապետությունը գանգատ է ներկայացրել ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարան ընդդեմ Ադրբեջանի՝ Խտրականության բոլոր ձևերի վերացման միջազգային կոնվենցիայի խախտման հիմքով:

Միաժամանակ Հայաստանը խնդրել է դատարանին կիրառել մի շարք հրատապ միջոցներ՝ այդ թվում ռազմավարի պուրակի փակումը և ռազմագերիներին ու պահվող քաղաքացիական անձանց վերադարձը:

Հայցում ասվում է, որ Ադրբեջանը խախտել է Ռասայական խտրականության բոլոր ձևերի վերացման միջազգային կոնվենցիան, որն ընդունվել է ՄԱԿ -ի Գլխավոր ասամբլեայի կողմից 1965 թ. Հայցում նշվում է, որ տասնամյակներ շարունակ Ադրբեջանը հայերին ռասայական խտրականության է ենթարկել, իսկ Ադրբեջանի ատելության քաղաքականության արդյունքում հայերը համակարգված ենթարկվել են խտրականության, կոտորածների, խոշտանգումների և բռնության այլ տեսակների:

2020 թվականի սեպտեմբերին Ադրբեջանը կրկին խախտեց կոնվենցիան երկրների միջև զինված հակամարտության ընթացքում:
«Նույնիսկ ռազմական գործողությունների ավարտից հետո, 2020 թվականի նոյեմբերի 10-ին ուժի մեջ մտած զինադադարից հետո, Ադրբեջանը շարունակում է մասնակցել հայ ռազմագերիների սպանություններին, խոշտանգումներին և այլ բռնություններին», - ասվում է փաստաթղթում:

«Հայաստանը խնդրում է դատարանին պատասխանատվության ենթարկել Ադրբեջանին՝ կոնվենցիայի խախտումների համար, որպեսզի կանխի ապագա վնասը և փոխհատուցի արդեն հասցված վնասը», - ասվում է հայցում:

Հայցում ընդգծվում է, որ հայկական էթնիկ կամ ազգային ծագում ունեցող անձինք Ադրբեջանի կողմից ենթարկվել են խտրականության՝ անկախ նրանց իրական քաղաքացիությունից:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 57%
    Քամի՝ 2,57 կմ/ժ
    7 C°
     
    16°   
    29.03.2024
    20°   
    30.03.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: