ԵՐԵՎԱՆ 26 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Էրդողանի կուսակցության փոխնախագահը խոսել է Հայաստանից ունեցած սպասելիքների մասին

Թուրքիայում իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության (AKP-ԱԶԿ) փոխնախագահ Նուման Քուրթուլմուշը Ստամբուլում Ադրբեջանի իշխող «Յենի Ազերբայջան» կուսակցության փոխնախագահ և գործադիր մարմնի ղեկավար Թահիր Բուդաքովի հետ հանդիպմանը խոսել է 44-օրյա պատերազմի, ներկայիս իրավիճակի ու Հայաստանից ունեցած սպասելիքների մասին: 

Ինչպես փոխանցում է Ermenihaber-ը՝ նա մասնավորապես ասել է. 

«Մենք ցանկանում ենք, որ Հայաստանը Կովկասի խաղաղությանն աջակցի ոչ թե հայկական լոբբիի ցույց տված ուղղությամբ, այլ Հայաստանում ապրող հայ ժողովրդի շահերին համապատասխան: Որովհետև Ֆրանսիայի ու ԱՄՆ-ի ու այլ վայրերի հայկական լոբբիի ուղղությունն այլ է, Հայաստանի իրականությունը՝ այլ: Այս տեսանկյունից ակնհայտ է դարձել, որ որոշ կայսերապաշտ երկրների կողմից Կովկասն իրար խառնելու նպատակով Հայաստանին ցույց տված աջակցությունը ոչ մի արդյունք չի տվել:

Ուստի Ադրբեջանի կողմից օրակարգ բերված, նաև մեր նախագահի կողմից Բաքու այցի ընթացքում հայտարարված Կովկասի 6 տարածաշրջանային երկրների՝ իրենց հարցերը լուծելու համար հարթակի հիմնումը կարևոր քայլ է՝ ուղղված բոլոր երկրների բարօրությանն ու տարածաշրջանի ապագային և կայունությանը»:  

Քուրթուլմուշը նաև խոսել է պատերազմի ընթացքում Ադրբեջանին Թուրքիայի ցուցաբերած բազմակողմանի աջակցության ու դրանից հետո շարունակվող աննախադեպ համագործակցության մասին՝ շեշտելով, որ դրա արդյունքում 2 երկրների հարաբերությունները նոր մակարդակի են բարձրացել: Նա ավելացրել է նաև, որ «Շուշիի հռչակագրի» ստորագրմամբ էլ 2 երկրների հարաբերություններում նոր շրջան է բացվել:

 


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 18%
    Քամի՝ 2,57 կմ/ժ
    26 C°
     
    26°  15° 
    20.04.2024
    26°  16° 
    21.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: