ԵՐԵՎԱՆ 5 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Հայաստանն Ադրբեջանի հետ հաղորդակցության բացումն ու սահմանազատման հարցերը տարբեր է համարում. Մհեր Գրիգորյան

Տարածաշրջանում հաղորդակցության հնարավոր ապաշրջափակումը կապված չէ Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանների սահմանազատման ու սահմանագծման հետ: Այդ մասին ТАСС գործակալության հետ հարցազրույցում ասել է ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը, փոխանցում է 1lurer.am-ը:

«Մենք հետևում ենք երեք երկրների ղեկավարների Սոչիի հայտարարությանը, որի համաձայն պայմանավորվել ենք քայլեր ձեռնարկել հայ-ադրբեջանական սահմանին կայունության և անվտանգության մակարդակի բարձրացման ուղղությամբ և աշխատել ՌԴ խորհրդատվական աջակցությամբ Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման (հետագա սահմանագծմամբ) երկկողմ հանձնաժողովի ստեղծման ուղղությամբ։ Սակայն այդ հարցը որևէ կերպ փոխկապակցված չէ տարածաշրջանի տրանսպորտային հաղորդակցությունների հնարավոր բացման հետ» - նշել է Գրիգորյանը։

ՀՀ փոխվարչապետը հավելել է, որ Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի փոխվարչապետների եռակողմ աշխատանքային խմբի շրջանակում ստեղծվել է փորձագիտական ենթախումբ, որը զբաղվում է սահմանների բացման դեպքում փոխադրումների ապահովման հարցերի մշակմամբ: Գրիգորյանի խոսքով՝ այդ հարցերի վերջնական կանոնակարգման վերաբերյալ քննարկում դեռևս չի եղել:

 


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 52%
    Քամի՝ 3,6 կմ/ժ
    5 C°
     
    20°   
    30.03.2024
    19°   
    31.03.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: