ԵՐԵՎԱՆ 25 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Համանախագահ երկրները կոչ են անում կողմերին շարունակել երկխոսությունը Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների մակարդակով

ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը, Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը և Ֆրանսիայի` Եվրոպայի և արտաքին գործերի նախարար Ժան-Իվ Լը Դրիանը հետևյալ հայտարարությունն են տարածել.

«ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը, Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը և Ֆրանսիայի` Եվրոպայի և արտաքին գործերի նախարար Ժան-Իվ Լը Դրիանը, որոնք ներկայացնում են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրները, իրենց աջակցությունն են հայտնում Հայաստանի և Ադրբեջանի միջև ուղիղ երկխոսության վերսկսմանը՝ Մինսկի խմբի համանախագահների հովանու ներքո։

Համանախագահ երկրները կոչ են անում կողմերին շարունակել երկխոսությունը Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների միջև, որոնք սկսվել են սեպտեմբերին Նյու Յորքում և նոյեմբերին Փարիզում կայացած հանդիպումների ժամանակ, ինչպես նաև շարունակել շփումները ղեկավարության մակարդակով՝ նպաստելու տարածաշրջանում տևական և կայուն խաղաղության հաստատմանը:

Համանախագահ երկրները կոչ են անում Հայաստանին և Ադրբեջանին զերծ մնալ բորբոքիչ հռետորաբանությունից և սադրիչ գործողություններից և ամբողջությամբ կատարել 2020 թվականի նոյեմբերի 9-ին ստանձնած պարտավորությունները, որը վերահաստատել են 2021 թվականի նոյեմբերի 26-ին Ադրբեջանի Հանրապետության նախագահի, Հայաստանի Հանրապետության վարչապետի և Ռուսաստանի Դաշնության նախագահի հայտարարություններում և հրադադարի մասին համատեղ համաձայնեցված այլ պայմանավորվածություններում։

Համանախագահ երկրները կոչ են անում Հայաստանին և Ադրբեջանին շարունակել իրենց ներգրավվածությունը համանախագահների հովանու ներքո՝ կոնկրետ առաջընթաց գրանցելու հումանիտար հարցերում, ներառյալ՝ մասնավորապես, ձերբակալվածների, ականազերծման, անհայտ կորածների, տեղահանվածների կամավոր վերադարձի և պատմամշակութային վայրերի պահպանության հարցերի շուրջ, և կառուցողականորեն աշխատել այլ չլուծված խնդիրների լուծման ուղղությամբ, ինչպիսիք են սահմանագծումը և սահմանազատումը, ինչպես նաև տնտեսական և տրանսպորտային կապերի վերականգնումը:

Համանախագահ երկրները նաև անհանգստությամբ են նշում Հայաստան-Ադրբեջան չսահմանազատված սահմանին տեղի ունեցած վերջին միջադեպերը և վերահաստատում են, որ սահմանային վեճերը լուծելու համար ուժի կիրառումը կամ ուժի կիրառման սպառնալիքն անընդունելի է։ Համանախագահ երկրները նաև հիշեցնում են Հայաստանին և Ադրբեջանին միջազգային մարդասիրական իրավունքի պահանջները պահպանելու իրենց պարտավորության մասին և կողմերին կոչ են անում անհապաղ վերացնել հակամարտության հետևանքով տուժած շրջաններին և բնակչությանը միջազգային մարդասիրական կազմակերպությունների հասանելիության բոլոր սահմանափակումները:

Համանախագահ երկրները խրախուսում են կողմերին ողջունել համանախագահներին տարածաշրջանում որքան հնարավոր է շուտ՝ թույլ տալու նրանց առաջին ձեռքից տեղում գնահատել իրավիճակը, շոշափելի առաջընթաց գրանցել վերը նշված հանդիպումներում քննարկված մարդասիրական նախաձեռնությունների իրականացման գործում և համաձայնություն ձեռք բերել հետագա գործունեության օրակարգի շուրջ: Նրանք նույնպես վերահաստատում են իրենց ամուր աջակցությունը տարածաշրջանում ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի (PRCiO) շարունակական աշխատանքին և կողմերին խրախուսում են լիարժեքորեն համագործակցել նրա ջանքերի հետ:

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրները վերահաստատում են իրենց հանձնառությունը՝ աշխատելու կողմերի հետ՝ գտնելու համապարփակ լուծումներ Լեռնային Ղարաբաղի հակամարտության հետ կապված կամ դրանից բխող մնացած բոլոր հարցերի շուրջ՝ իրենց մանդատի համաձայն՝ Հարավային Կովկասի տարածաշրջանի անվտանգ, կայուն, բարգավաճ և խաղաղ ապագային նպաստելու համար»


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 22%
    Քամի՝ 1,54 կմ/ժ
    25 C°
     
    26°  15° 
    20.04.2024
    26°  16° 
    21.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: