ԵՐԵՎԱՆ 11 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Խծաբերդ և Հին Թաղեր գյուղերի կորստի բազմաթիվ հանգամանքներ պետական ​​գաղտնիք են. Փաշինյան

Լեռնային Ղարաբաղի Հադրութի շրջանի Խծաբերդ և Հին Թաղեր գյուղերի կորստի բազմաթիվ հանգամանքներ պետական ​​գաղտնիք են, և այսօր անհրաժեշտ է զերծ մնալ ցանկացած հրապարակումից։ Այս մասին դեկտեմբերի 8-ին Ազգային ժողովի նիստին կառավարության ժամին, պատասխանելով պատգամավորների հարցերին, ասաց Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը, հայտնում է News.am-ը:

Նրա խոսքով` Հայաստանում արդեն քրեական գործ է հարուցվել Խծաբերդ և Հին Թաղեր գյուղերի` Ադրբեջանի զինված ուժերի վերահսկողության տակ անցման, ինչպես նաև հակառակորդի կողմից հայ զինծառայողների գերեվարման դեպքի առթիվ։ Այդուհանդերձ, ինչպես նշեց վարչապետը, այս քրեական գործով ներգրավված առանցքային անձանցից մեկին այդպես էլ չհաջողվեց ձերբակալել:

Միաժամանակ նա հերքեց այն մեղադրանքները, ըստ որոնց իշխանություններն ի սկզբանե են որոշել հանձնել վերոնշյալ գյուղերը։

«Եթե ամեն ինչ հենց այդպես լիներ, ապա հայ զինվորականներն այնտեղ չէին լինի»,- ասաց քաղաքական գործիչը։


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 50%
    Քամի՝ 2,57 կմ/ժ
    11 C°
     
    27°  15° 
    18.04.2024
    27°  17° 
    19.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: