ԵՐԵՎԱՆ 10 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Ճանապարհները, որոնց շուրջ անցկացնում ենք քննարկումներ, լինելու են տվյալ երկրի իրավազորության ներքո. փոխվարչապետ

Տրանսպորտային կապերի ապաշրջափակման հարցով եռակողմ աշխատանքային խմբում քննարկումներ են անցկացվում բացառապես երկրների իրավազորության ու ինքնիշխանության շրջանակներում ճանապարհների հետ կապված: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ասաց ԱԺ-ում կառավարության անդամների հետ հարցուպատասխանին ասաց ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն՝ անդրադառնալով «Հայաստան» խմբակցությունից Գեղամ Նազարյանի հարցին:

«Ճանապարհները, որոնք անցնելու են տվյալ երկրներով ու որոնց շուրջ մենք իրականացնում ենք քննարկումներ, լինելու են տվյալ երկրի իրավազորության ներքո, և ենթակա են լինելու տվյալ երկրի ինքնիշխանության կանոններին և գործելու են ինքնիշխանության ներքո: Սա մեր աշխատանքի կարևոր մասն է: Եվ այս շրջանակներում մենք մինչ օրս քննարկում ենք հարցեր»,-ասաց Գրիգորյանը:

Աշխատանքային խմբի երկրորդ խնդիրը անմիջականորեն ենթակառուցվածքների հետ կապված տեխնիկական հնարավոր լուծումներն են, որոնք առանձին վերաբերում են երկաթգծին և ավտոմոբիլային ճանապարհներին: Փոխվարչապետի խոսքով՝ երկաթգծի մասով բավականին ընդհանուր մոտեցումներ կան, որովհետև բանակցությունները Երասխից Հորադիս գծին են վերաբերվում:  

Նրա կարծիքով՝ այս փուլում Հայաստանի համար ամենակարևոր հարցերից մեկն այն է, որ տեխնիկական իմաստով մեկ լուծում գտնեն ու համաձայնեցնեն, որը կունենա տարածաշրջանային նշանակություն: «Ու այդ պարագայում այն հիմնական խաղաղության մանդատը, որի մասին խոսում ենք, կստանանք, որովհետև այդ ենթակառուցվածքի աշխատանքում շահագրգռված կլինեն տարածաշրջանի բոլոր երկրները»,-ասաց Գրիգորյանը:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 32%
    Քամի՝ 2,06 կմ/ժ
    10 C°
     
    16°   
    29.03.2024
    20°   
    30.03.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: