Պետքարտուղարի Եվրոպայի և Եվրասիայի հարցերով օգնական Կարեն Դոնֆրիդը դեկտեմբերի 13-15-ը կայցելի Մոսկվա և Կիև, ապա կմեկնի Բրյուսել՝ դաշնակիցների և գործընկերների հետ խորհրդակցությունների համար։ Այս մասին ասվում է Պետդեպարտամենտի շաբաթ օրը տարածած հայտարարությունում, փոխանցում է ՏԱՍՍ գործակալությունը:
«Դոնֆրիդը դեկտեմբերի 13-15-ը կայցելի Կիև և Մոսկվա՝ հանդիպելու կառավարության պաշտոնյաների հետ՝ քննարկելու Ռուսաստանի ռազմական հզորացման և Ուկրաինայի ինքնիշխանության, անկախության և տարածքային ամբողջականության հանդեպ ԱՄՆ պարտավորությունների ամրապնդման հարցերը:
Պետքարտուղարի օգնական Դոնֆրիդը կընդգծի, որ մենք կարող ենք դիվանագիտական առաջընթացի հասնել Դոնբասում հակամարտությունը դադարեցնելու հարցում՝ կատարելով Մինսկի պայմանավորվածությունները «նորմանդական ձևաչափի» աջակցությամբ:
«Այնուհետև Դոնֆրիդը դեկտեմբերի 15-16-ը կմեկնի Բրյուսել (Բելգիա)՝ խորհրդակցություններ անցկացնելու ՆԱՏՕ-ի դաշնակիցների և ԵՄ գործընկերների հետ՝ դիվանագիտական լուծում գտնելու ջանքերի շուրջ [Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակի]», - նշված է հայտարարությունում: