Ուկրաինայի հետ պատերազմի դեպքում ռուս զինվորականները կկարողանան արագ հասնել երկրի մայրաքաղաք, հայտարարել է երկրի Անվտանգության խորհրդի քարտուղարի տեղակալ, Հատուկ գործողությունների ուժերի նախկին փոխհրամանատար Սերգեյ Կրիվոնոսը «Ուկրաինա 24» հեռուստաալիքի եթերում, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
Նրա խոսքով, առաջին հերթին Մոսկվան կկարողանա գործի դնել ճշգրիտ զենքեր և ինքնաթիռներ՝ «90-ականների վերջին Հարավսլավիայի օրինակով»։ Միաժամանակ առաջնահերթությունը կլինի Կիևի իշխանություններին ահաբեկելը:
«Հիշեցնեմ, որ ռուսական շարասյունը սովորական երթով վեց ժամում Սումից Կիև կհասնի, եթե դիմադրություն չլինի, և մենք պատրաստ չլինենք դրան։ Եվ դա բավական կլինի, որպեսզի երկրի իշխանությունը, պայմանականորեն, կապիտուլյացիայի ենթարկվի»,- ասել է գեներալը։