Գերմանիայի ԱԳՆ-ն կողմ է արտահայտվել Ռուսաստան-ՆԱՏՕ խորհրդի անցկացմանը, հայտարարել է գործակալության ներկայացուցիչ Քրիստոֆեր Բուրգերը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն։
«Գերմանիայի Դաշնային Հանրապետության արտաքին գործերի նախարարը (Անալենա Բերբոկը) Բրյուսելում իր հանդիպումների ժամանակ կրկին ընդգծել է, որ աջակցում ենք և կցանկանայինք հանդիպել ՆԱՏՕ-Ռուսաստան խորհրդի հետ։ Այս հարցի շուրջ մեր առաջարկը վաղուց ուժի մեջ է: Սա հարմար ֆորում կլիներ, հավանաբար, վերսկսելու բանակցություն ոչ թե կոնկրետ Ուկրաինայում տիրող իրավիճակի վերաբերյալ, այլև այլ սկզբունքային հարցերի շուրջ ևս, ինչպես՝ Եվրոպայում անվտանգության ապահովումն է»,- ասել է նա։