ՀՀ նախկին արտգործնախարար Արա Այվազյանը չի կարծում, թե Փաշինյան-Ալիև հանդիպումից հետո կարող է որևէ նոր բան փոխվել:
«Միշտ լավ է երկխոսություն ունենալը, բայց մենք տեսել ենք, որ երկխոսությունից հետո չեն պահպանվել ձեռք բերված պայմանավորվածությունները ու շատ հաճախ ականատես ենք եղել, որ իրավիճակը լարվել է», - լրագրողների հետ զրույցում ասաց նա, հայտնում է Այսօր-ը:
Անդրադառնալով Հայաստանի ու Թուրքիայի միջև հատուկ ներկայացուցիչ նշանակելուն՝ նախկին նախարարը հիշեց հայտնի դասական կինոֆիլմը՝ «բարեկամներիդ հետ մոտիկ եղիր, բայց թշնամիներիդ հետ սերտ»։
«Բնականաբար, բոլոր ժամանակներում եղել է ձգտում առանց նախապայմանների երկխոսություն ծավալել, որը որոշ ընթացք ունեցել է, բայց բավական երկար ժամանակ որևէ երկխոսություն չկար Թուրքիայի հետ։ Շատ կարևոր է, որ մեր ԱԳՆ-ում լավ հասկանան, թե ինչ օրակարգով են տանելու բանակցությունները», - ասաց նա։
Արա Այվազյանը նշեց՝ քաջ հայտնի են թե Անկարայի, թե Բաքվի նպատակները:
«Ես մտավախություն ունեմ, որ «3+2» ֆորմատը կարող է փորձել չեզոքացնել ու ստվերել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ֆորմատը», - նշեց նախկին նախարարը։
Նրա խոսքով՝ Անկարայից ոչ թե դրական քայլեր ենք տեսնում, այլ՝ շարունակական պահանջներ. «Ես բավական տարակուսած եմ ու կասկած ունեմ, թե ինչ նպատակ է հետապնդում «3+2» ֆորմատը»։