ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Սթոլթենբերգը հանդես է եկել Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման օգտին, ասել է, որ դաշինքն այս կարգավորման հարցում որևէ մեկի կողմից հանդես չի գալիս:
«Կարևոր է շարունակել ջանքերը Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման ուղղությամբ։ ՆԱՏՕ-ն աջակցում է նրանց միջև երկխոսության ջանքերին, մենք այսօր մանրամասն քննարկել ենք դա նախագահի հետ… Երկխոսությունը շարունակվում է՝ ընթանալով ճիշտ ուղղությամբ», - ասել է նա Բրյուսելում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հանդիպումից հետո, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
«ՆԱՏՕ-ն որևէ մեկի կողմը չի անցնում, որովհետև մեզ համար արժեքավոր գործընկեր է ոչ միայն Ադրբեջանը, այլև Հայաստանը: Ուստի աջակցություն ենք հայտնում դիվանագիտական ջանքերին, եռակողմ ջանքերին և խորապես աջակցում ենք հայ-ադբրջենական հարաբերությունների կարգավորմանը»,-եզրափակել է հյուսիսատլանտյան դաշինքի գլխավոր քարտուղարը: