ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար, «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանը հրավիրվել է ԱԱԾ հարցաքննվելու, լուրն Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում հաստատեց կուսակցության մամուլի խոսնակ Սոս Հակոբյանը։
«Պարոն Վանեցյանը հարցաքննվել է ԱԱԾ-ում՝ անձամբ իրեն չվերաբերող գործով», - ասել է Սոս Հակոբյանը՝ նշելով, թե այլ մանրամասներ չի կարող հաղորդել։