Եվրոպական միությունը Ռուսաստանի դեմ պատժամիջոցների ամբողջական փաթեթ է պատրաստում. այդ հարցը կքննարկվի ԵՄ գագաթնաժողովին: Այդ մասին հայտարարել է ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը՝ ԵՄ 27 երկրների ղեկավարների հանդիպմանը ժամանելուն պես, փոխանցում է ՏԱՍՍ գործակալությունը:
Նա նշել է որ չի կարող մանրամասնել, թե ինչ բնույթի պատժամիջոցներ են նախապատրաստվում:
Հարցին, թե արդյոք ԵՄ երկրները կկարողանան կոնսենսուսի հասնել այս հարցում, Բորելը պատասխանել է. «Այո, այս անգամ՝ այո»: