Հայտնի են Հայաստանի ազգային հավաքականի մրցակիցները Ազգերի Լիգայում:
Դեկտեմբերի 16-ին` շվեյցարական Նիոն քաղաքում, կայացավ Ազգերի Լիգայի վիճակահանությունը: Հայաստանի ազգային հավաքականն ընդգրկվեց B լիգայի առաջին խմբում, որտեղ մեր թիմի մրցակիցները կլինեն Իռլանդիայի, Շոտլանդիայի, Ուկրաինայի հավաքականները:
Հանդիպումների կկայանան 2022 թ. հունիսին և սեպտեմբերին: Վերջնական խաղացանկը կհաստատվի դեկտեմբերի 17-ին: