ԱՄՆ-ը Չինաստանից, Վրաստանից, Թուրքիայից և Մալայզիայից ընկերություններ ու կազմակերպություններ է ներառել «սև ցուցակում», հաղորդում է ՏԱՍՍ-ը։
Բայդենի վարչակազմը հայտարարել է, որ առևտրային սահմանափակումներ է մտցրել չինական ավելի քան 30 հետազոտական ինստիտուտների և կազմակերպությունների դեմ՝ մարդու իրավունքների խախտումների և տեխնոլոգիաների ենթադրյալ մշակումների համար, ինչպիսիք են «ուղեղի վերահսկման» զենքը, որոնք խաթարում են ԱՄՆ ազգային անվտանգությունը:
Առևտրի նախարարությունը ևս չորս չինական կորպորացիաներ է ներառել իր կազմակերպությունների ցանկում՝ Չինաստանի բանակի արդիականացման գործում նրանց դերի համար, ինչը հակասում է ԱՄՆ ազգային անվտանգությանը և արտաքին քաղաքականության շահերին: Գերատեսչությունը նաև ավելացրել է հինգ այլ չինական ընկերությունների, որոնք իբր «ձեռք են բերել կամ փորձել են ձեռք բերել տեխնոլոգիաներ Միացյալ Նահանգներում, որպեսզի օգնեն արդիականացնել ժողովրդաազատագրական բանակը»:
Առևտրի նախարարությունը նաև միջոցներ է ձեռնարկել Վրաստանում, Մալայզիայում և Թուրքիայում տեղակայված կազմակերպությունների դեմ, որոնք «վերաուղղորդել կամ փորձել են վերաուղղորդել ամերիկյան ապրանքները Իրանի ռազմական ծրագրերին»: «Մասնավորապես, այս կազմակերպությունները այն ցանցի մի մասն են, որն օգտագործվում է Իրանին ամերիկյան ծագման ապրանքներ մատակարարելու կամ մատակարարել փորձելու համար, որոնք, ի վերջո, նյութական աջակցություն կցուցաբերեն Իրանի պաշտպանական արդյունաբերությանը՝ խախտելով ԱՄՆ արտահանման վերահսկողությունը»,- ասվում է ծանուցման մեջ:
Ընդհանուր առմամբ, առևտրի նախարարությունը միջոցներ է ձեռնարկել Չինաստանում երեսունչորս, Վրաստանում երեք, Մալայզիայում մեկ և Թուրքիայում երկու կազմակերպությունների դեմ։