ՌԴ ԱԳՆ-ն իր պաշտոնական կայքում հրապարակել է Ռուսաստանի, ՆԱՏՕ-ի և ԱՄՆ-ի միջև անվտանգության երաշխիքների մասին պայմանագրերի նախագծերը, գրում է ՌԻԱ Նովոստի-ն։
Առաջին փաստաթղթի հիմնական դրույթները.
-բացառել ՆԱՏՕ-ի հետագա ընդլայնումը և Ուկրաինայի անդամակցությունը դաշինքին.
- չտեղակայել լրացուցիչ զինվորական անձանց և զինամթերք այն երկրներից դուրս, որտեղ նրանք գտնվում էին 1997 թվականի մայիսին (մինչև Արևելյան Եվրոպայի երկրների դաշինքին միանալը), բացառությամբ բացառիկ դեպքերի՝ Ռուսաստանի և ՆԱՏՕ-ի անդամների համաձայնությամբ.
- հրաժարվել ՆԱՏՕ-ի ռազմական գործողություններից Ուկրաինայում, Արևելյան Եվրոպայում, Անդրկովկասում, Կենտրոնական Ասիայում.
-չտեղակայեյ միջին և փոքր հեռահարության հրթիռներ, որտեղ դրանք կարող են խոցել մյուս կողմի տարածքը.
- հաստատել, որ կողմերը միմյանց չեն համարում հակառակորդներ, ամրապնդել համաձայնությունը՝ բոլոր վեճերը խաղաղ ճանապարհով լուծելու և ուժի կիրառումից զերծ մնալու համար,
- պարտավորություն ստանձնել չստեղծել այնպիսի պայմաններ, որոնք կարող են դիտվել որպես սպառնալիք մյուս կողմի համար:
Երկրորդ փաստաթղթի հիմնական դրույթները.
- զենք և ուժեր չտեղակայել այն տարածքներում, որտեղ դա մյուս կողմից կընկալվի որպես ազգային անվտանգության սպառնալիք,
-զերծ մնալ ազգային ջրերից դուրս գտնվող տարածքներում ռազմանավերի առկայությունից, որտեղից նրանք կարող են խոցել մյուս կողմի տարածքում գտնվող թիրախները,
- չտեղակայել միջուկային զենք արտասահմանում և վերադարձնել արդեն տեղակայվածները, ինչպես նաև վերացնել իրենց տարածքից դուրս միջուկային զենքի տեղակայման ենթակառուցվածքը: