ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը հայտարարել է, որ դաշինքն ստացել է անվտանգության երաշխիքների վերաբերյալ Ռուսաստանի առաջարկների նախագիծը և նշել է, որ դաշինքը ցանկացած քննարկման ժամանակ հաշվի է առնելու Ուկրաինայի կարծիքը, փոխանցում է ՌԻԱ Նովոստի գործակալությունը:
«Մենք հստակ հասկացնում ենք, որ Ռուսաստանի հետ ցանկացած երկխոսություն պետք է շոշափի ՆԱՏՕ-ի մտավախությունները՝ Ռուսաստանի գործողությունների առնչությամբ, պետք է հիմնված լինի եվրոպական անվտանգության հիմնարար սկզբունքների և փաստաթղթերի վրա, պետք է անցկացվի ՆԱՏՕ-ի եվրոպական գործընկերների՝ Ուկրաինայի հետ խորհրդակցություններով»,- հայտարարել է Ստոլտենբերգը։
Նա հավելել է, որ Հյուսիսատլանտյան դաշինքը պատրաստ է աշխատել Ռուսաստանի հետ՝ վստահությունն ամրապնդելու համար։