Ռուսաստանի և Թուրքիայի միջև տնտեսական համագործակցության մակարդակը հանդիսանում է ապահովագրում քաղաքական ցնցումներից։ Այսպիսի կարծիք է հայտնել ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը RTVI-ին տված հարցազրույցում, փոխանցում է ՏԱՍՍ գործակալությունը:
Կրեմլի խոսնակը «սեմենտացնող օղակ» է անվանել այն իրավիճակը, երբ գործընկերները «շահագրգռված են երկկողմ հարաբերություններում ոչինչ չթուլացնել»։
Ուստի, շարունակել է նա, ոչ մի վատ բան չկա, որ թուրքական ընկերությունները մտնեն Վրաստան և ուժեղացնեն իրենց ազդեցությունը։ Այսպես է նա պատասխանել այն հարցին, թե արդյոք Մոսկվային չի՞ անհանգստացնում այն, որ Թուրքիան տնտեսական էքսպանսիա է իրականացնում, այդ թվում՝ Ռուսաստանի նախկին ԽՍՀՄ գործընկերների նկատմամբ։
Նախագահի մամուլի քարտուղարը նշել է, որ ոչ ոք չի չեղարկել տնտեսական մրցակցությունն ու ընդլայնումը։ Նա նշել է նաև, որ Անկարան ուժեղ ընկերություններ ունի մի շարք ոլորտներում: